Թունիսի ազգային ռազմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թունիսի ազգային ռազմական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Թունիս
ՏեղագրությունՄանուբա
Քարտեզ
Քարտեզ

Թունիսի ազգային ռազմական թանգարան (արաբ․՝ المتحف الوطني العسكري التونسي‎‎), թանգարան Թունիսի հյուսիս-արևելքում գտնվող Մանուբա քաղաքում։ Թանգարանում ներկայացված են ռազմական արտեֆակտներ, որոնք օգտագործվել են Թունիսի պատմության տարբեր ժամանակաշրջաններում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը կառուցվել է 1793 թվականին Համուդ Բեյի կողմից վարդերի այգու կենտրոնում, այդ պատճառով կառույցը անվանում են Վարդերի պալատ[1]։ Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատի տարիներին շենքը վերածվում է հրամանատարական կետի։ Անկախությունից հետո պալատը դատարկվել էր, մինչև որ Ազգային պաշտպանության նախարարությունը որոշում է կայացնում տեղում բացել թանգարան[2]։ Հաբիբ Բուրգուիբան այն անձն էր, ով վերածեց պալատը թանգարանի։ 1894 թվականին թանգարանը բացվեց՝ խորհրդանշելով թունիսյան բանակի առաջին ջոկատի կազմավորման 28-րդ տարին, սակայն այդ ժամանակ թանգարանի մուտքը բաց էր միայն զինվորականների և նրանց ընտանիքի անդամների համար։ 1989 թվականին ռազմական թանգարանը հասանելի դարձավ հասարակության բոլոր շերտերի համար[3]։ 2015 թվականի մայիսին բացված լուսանկարների ցուցասրահը ներկայացնում է Մանուբա քաղաքի հուշարձանների պատմությունը[4]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիսի ազգային ռազմական թանգարանում հավաքված են ավելի քան 23,000 ցուցանմուշներ, այդ թվում՝ վահաններ, ռազմական նավերի մանրանկարներ ու յուղանկարներ[5]։ Էքսպոնատների մեծ մասը զենքեր են[6]։ Թանգարանն ընդգրկում է սրահներ, որոնք ներկայացնում են երկրի պատմության որոշակի շրջաններ՝ Հնագույն, Միջնադարյան, Օսմանյան, Մուրադիդների և Հուսաինիդ արքայատոհմերի ղեկավարման ժամանակաշրջաններ։ Ցուցանմուշների թվում են կարթագենյան նավերի մոդելներ և հռոմեացի զինվորների արձանիկներ։ Թանգարանում կա առանձին սենյակ, որն անվանվում է «Ռազմական դիմադրություն», թեմատիկան ֆրանսիական օկուպացիան է, ներկայացված են հրետանիներ, համազգեստներ, այդ ժամանակի թերթեր ու լուսանկարներ։ Ներկայացվում են լուսանկարներ 2011 թվականի հեղափոխությունից։ Թանգարանում պահվում են նաև տանկեր, թնդանոթներ, ռազմական տեխնիկան, որն օգտագործվել է Թունիսի անկախության համար մղված պայքարում։ Հավաքված են 19-րդ դարի զենքեր, ինչպես նաև պատմական փաստաթղթեր ու ձեռագրեր[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Musée militaire national». tunisie.co (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մայիսի 16. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  2. Binous, Jamila; Baklouti, Naceur; Tanfous, Aziza Ben; Bouteraa, Kadri; Rammah, Mourad; Zouari, Ali (2013 թ․ հունիսի 1). «Ifriqiya: Thirteen Centuries of Art and Architecture in Tunisia» (կատալաներեն). Museum With No Frontiers, MWNF (Museum Ohne Grenzen). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  3. «EN IMAGES : Le Palais de la rose à La Manouba». Middle East Eye édition française (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  4. «Tout sur les journées patrimoniales de la Manouba (23 avril – 17 mai 2015)». Leaders (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  5. «Les Musées Militaires de Tunisie ouverts au public gratuitement durant 3 jours» (ֆրանսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին. {{cite web}}: Text "Tekiano :: TeK'n'Kult" ignored (օգնություն)
  6. «بمناسبة عيد الاستقلال..المتاحف العسكرية تفتح أبوابها مجانا للعموم». Akher khabar online (արաբերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  7. «المتحف العسكري الوطني "قصر الوردة": تحفة فنية معمارية.. وآثار ثمينة للتاريخ النضالي المسلح لتونس (صور)». Hakaek Online (արաբերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.