Թոլոս (Աթենք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թոլոս (նշանակություն)
Թոլոս 1 - Պերեստիլյան ներքին դուռ
2 - Դրամահատարան
3 - Իննակյան շատրվան
4 - Հարավային սյունասրահ
5 - Էակիոն
6 -Ստրատեգիոն
7 -Ագորայի սյուն
8 - Թոլոս
9 - Սալաքարեր
10 -Նախահայրերի հուշարձան
11 -Հին բուլեվտերի
12 - Նոր բուլեվտերի
13 - Հեփեստոսի տաճար
14 - Ապոլլոնի տաճար
15 - Զևսի սյունասրահ
16 - Տասներկու աստվածների զոհասեղան
17 - Թագավորական սյունասրահ
18 - Աֆրոդիտեի տաճար
19 - Հերմեսի սյունասրահ
20 - Զարդանախշ սյունասրահ

Թոլոս (հուն․՝ Θόλος, «գմբեթ»), Հին Աթենքի ամենակարևոր հասարակական շենքերից մեկը։ Գմբեթաձև շինություն՝ 18,32 մետր տրամագծով[1][2]։

Շինությունը կառուցվել է տրավերտինից՝ մ․թ․ա․ 470 թվականին ագորայի արևմտյան մասում[3] և ներսում ունեցել է վեց սյուն․ երեքը՝ արևելքում, երեքը՝ արևմուտքում՝ առաստաղը պահելու համար[1]։ Կլիսթենեսի բարեփոխումից հետո` մ․թ․ա․ 508-507 թվականներին, Թոլոսում խորհրդի էին նստում 50 պրիտան (բուլե, հիսունի խորհուրդ)[4]։

Խորհրդի անդամներն ընտրվում էին վիճակահանությամբ բուլլեի թվից, նախագահում էին բուլեում և էկլեսիայում (ժողովրդական ժողով) 35 կամ 36 օրում։ Այսպիսով, տասը ֆիլից յուրաքանչյուրը տարվա ընթացքում հերթականությամբ նախագահում էր խորհրդում։ Էպիստատը՝ պրիտանների ղեկավարը, մեկ օրվա ընթացքում վիճակահանությամբ ընտրվում էր պրիտաններից[2][4]։

Թոլոսում պետության հաշվին էին ճաշում պրիտանները[1][5][6], պետական գրագիրները Պանաֆինեի (կրոնական-քաղաքական տոն) նախապատրաստման ժամանակ[7], արժանավոր քաղաքացիները[8] և արտասահմանյան դեսպանները։ Պրիտանների երրորդ մասը՝ մոտ տասնյոթը, գիշերն անցկացնում էր Թոլոսում անսպասելի իրադարձությունների ժամանակ[9]։

Թոլոսում էին պահվում չափ ու կշռի ստուգանմուշները[1]։ Այն կառուցվել է ագորայի հասարակական շենքերի մեջ մ․թ․ա․ VI դարում և լքվել է 400 թվականին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Колобова, Ксения Михайловна; Озерецкая, Е. Л. Город богини Афины // Как жили древние греки. — Л.: «Учпедгиз», 1959. — С. 18.
  2. 2,0 2,1 Немировский, Александр Иосифович Афинская агора // Нить Ариадны. В лабиринтах археологии. — М.: Вече, 2007. — С. 95—105. — 432 с. — ISBN 978-5-9533-1906-5
  3. Κλειώ Τσόγκα (2012). «Αρχαία Αγορά Αθηνών - Άρειος Πάγος. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 Βασιλική Χριστοπούλου (2012). «Θόλος Αρχαίας Αγοράς. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. Платон. Апология Сократа
  6. Письма Сократа, 7
  7. Маринович, Людмила Петровна; Кошеленко, Геннадий Андреевич Глава III. Афина—Панафинеи — Парфенон // Судьба Парфенона. — М.: Языки русской культуры, 2000. — С. 55. — 352 с. — (Язык. Семиотика. Культура). — ISBN 5-7859-0108-0
  8. Плутарх. Сравнительные жизнеописания. Демосфен, 30
  9. Бузескул, Владислав Петрович История афинской демократии. — СПб.: Типография М. М. Стасюлевича, 1909.