Թմրանյութերի դեմ պատերազմ Բանգլադեշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թմրանյութերի դեմ պատերազմ Բանգլադեշում նաև Հակաթմրամիջոցային արշավ Բանգլադեշում, Թմրանյութերի դեմ պայքարի քարոզարշավ Բանգլադեշում, Բանգլադեշի կառավարության կողմից վարչապետ Շեյխ Հասինայի ղեկավարությամբ իրականացվող թմրավաճառների դեմ գործողությունը: Ենթադրյալ թմրավաճառների արտադատական սպանությունների համար արագ արձագանքման գումարտակը և Բանգլադեշի ոստիկանությունը քննադատության են ենթարկվել իրավապաշտպան խմբերի և օտարերկրյա դիվանագետների կողմից[1][2]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգլադեշում թմրանյութեր օգտագործող մոտ 7 միլիոն մարդ կա, որոնցից հինգն օգտագործում են «Յաբա» ուժեղ և վտանգավոր դեղահաբերը[3]։ Մեծ մասամբ արգելված թմրանյութերը երկրի տարածք են մտնում հարևան Բիրմայից (Մյանմայից)[2]։ Թմրամոլների 63 տոկոսը 15-ից 25 տարեկան երիտասարդներ են: Նման անմխիթար վիճակը վաղուց անհանգստացրել է Բանգլադեշի կառավարությանը, սակայն արգելված նյութերի դեմ պատերազմում առաջին նշանակալի քայլը ձեռնարկվել է միայն 2018 թվականի մայիսին[4]։

Հակամարտության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյդերի առաջին շաբաթվա ընթացքում ոստիկանությունը գնդակահարել է թմրանյութերի վաճառքի շուրջ 50 կասկածյալների, իսկ երկու շաբաթ անց զոհվածների թիվը գերազանցել է 130-ը[1][4]։

2018 թվականի մայիսի կեսերից մինչև հուլիսը 2 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի առևտրին մասնակցելու կասկածանքով[5]։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունը կիրառվող միջոցների խստությունը բացատրում է նրանով, որ կասկածյալները հրաժարվում են հանձնվել իրավապահ մարմիններին և առաջինը կրակ են բացում[4]։ Կառավարությունը խոստովանել է, որ հետաքննության մեջ կարող էին «սխալներ» թույլ տալ։ Ավտոմոբիլային տրանսպորտի և կամուրջների նախարար Օբայդուլ Քվադերի խոսքով՝ «դեռ վաղ է պնդել, որ անմեղ մարդիկ են տուժել»: Երկրում թմրանյութերի դեմ պայքարը մտադիր են շարունակել։ «Մարդիկ շնորհակալ են մեզ հակաթմրամիջոցային արշավի համար։ Իսկ քանի որ նման նախաձեռնությունը պաշտպանում են սովորական քաղաքացիները, մենք չենք ծրագրում դադարեցնել գործողությունը», — հայտարարել Է Բանգլադեշի ներքին գործերի նախարար Ասադազզաման Խանը[4]։

Բանգլադեշի մարդու իրավունքների պաշտպանության «Էյն Օ Սալիշ Քենդրա»-ն ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրենն ավելի քան 200 մարդու մահը գնահատում է որպես «անարդարություն և դժբախտություն» և ընդգծում մահվան ելքով յուրաքանչյուր առանձին դեպքի հետաքննության անհրաժեշտությունը[4]։

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Բանգլադեշում թմրանյութերի դեմ պայքարի արշավի ընթացքում մեծ թվով սպանվածների կապակցությամբ և երկրի իշխանություններին կոչ է արել պահպանել օրենքը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Safi Michael, Rahman Shaikh Azizur (2018-05-25)։ «Bangladesh's Philippines-style drugs war creating 'atmosphere of terror'»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  2. 2,0 2,1 «Over 100 killed in 'war on drugs' in Bangladesh - Times of India»։ The Times of India։ 2018-05-29։ Վերցված է 2018-08-14 
  3. Farmer Ben, Savage Susannah, Smith Nicola (2018-06-01)։ «Bangladesh accused of using drugs war to hide political assassinations»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-14 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Антинаркотическая кампания в Бангладеш унесла жизни 200 человек
  5. «War on drugs to continue»։ The Daily Star (անգլերեն)։ 2018-06-26։ Վերցված է 2018-08-14