Թղթիկներ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թղթիկներ
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրհեռուստակատակերգություն
ՁայնագրումAndrey Rozhkov?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՀեռուստաալիքԿառուսել, մուլտ և Տլում HD
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ100


«Թղթիկներ», ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ, ստեղծվել է «Паровоз» անիմացիոն ստուդիայի կողմից[1]:

«Թղթիկների» պրեմիերան կայացել է 2015 թվականի մարտի 21-ին Ռուսաստանի կինոթատրոններում, «Մուլտֆիլմները կինոյի մեջ» նախագծի շրջանակներում: Հեռարձակվում է «МУЛЬТ», «Тлум HD» և «Карусель» հեռուստաալիքներով[2]: 2015 թվականի դեկտեմբերին բջջային հավելվածների App Store և Google Play խանութներում դուրս է եկել մուլտֆիլմի մոտիվներով խաղ[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է երկու անբաժան ընկերների արկածների մասին, իմաստուն եղջուրու Արիստոտելի (Արի) և խորամանկ փայտփորիկի` Տյուկ-Տյուկի (Տյուկ) մասին, ովքեր ապրում են թղթե աշխարհում: Յուրաքանչյուր սերիան երեխաների համար ադապտացված պատմություն է, որի բացահայտումը թաքնված է գրասենյակային կամ թղթե առարկայի մեջ, և իրավիճակից դուրս գալու համար գլխավոր հերոսները ստեղծում են թղթե կառույցներ (օրինակ` նավակ)[4]:

Սերիալի կերպարները ապրում են թղթե տեղանքում (Ուրալ), որտեղ գտնվում է Արիստոտելի և Տյուկ-Տյուկի տունը, Ժավոտտայի պալատը, կորյուն Լեոնիդի տունը, թղթե սարերը և թղթե գետը: Հերոսներից յուրքանչյուրն ունի իր յուրահատկությունը: Օրինակ` Կոտազայացը կարող է կերպարանափոխվել նապաստակից կատվի և հետ, փոխելով ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև սովորույթները[4]:

Յուրաքանչյուր սերիայի վերջում հեղինակները ցուցադրում են, ինչպես պատրաստել «թղթե» առարկա կամ սյուժեի կերպարներից մեկին, մկրատի, թղթի և սոսնձի օգնությամբ: Այդպես հանդիսատեսը ինքնուրույն ստեղծում է մուլտսերիալին նվիրված նմանակների հավաքածու[4]:

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թղթե» մուլտֆիլմի ստեղծման միտքը Եվգենի Գոլովինը և Վադիմ Վոլյան քննարկում էին մեկ տարի: Սկզբում նրանք ցանկանում էին գլխավոր հերոսներ դարձնել ոզնուն ու աղվեսին: Բայց որոշումը փոխվեց եղջերվի և փայտփորիկի օգտին, քանի որ նրանք, ըստ ստեղծողների, անիմացիայի կողմից մոռացված կերպարներ են: Մուլտֆիլմի կոնցեպցիայի վերամշակման գործընթացում դրվել է հեռուստադիտողի հետ կապի գաղափարը, երբ նրան պետք լինի ինքնուրյուն ստեղծել որևէ առարկա: Այդ պատճառով մուլտֆիլմի կարգախոսը հնչում է հետևյալ կերպ. «Մի կո՛ղմ դրեք ձեր գաջետները»: Հերոսների տեսակները վերցված են ստեղծողների կերպարներից. մելանխոլիկ եղջերուն Վադիմի նախատիպն է, իսկ Եվգենիի նախատիպը Տյուկ-Տյուկ փայտփորիկն է[5][6]:

Դիտողներին թղթե առարկաներ պատրաստելու առաջարկը կոչված էր հետաքրքրելու ո՛չ միայն երեխաներին, այլ նաև նրանց ծնողներներին: Առարկաների ընտրությունը ուղղված էր շարժունակության բարձրացմանը, խոսակցական կարողությունների, մտավոր ունակությունների և հիշողության բարելավմանը: Հեղինակները նշում են, որ ստեղծման ընթացքում հիմնվել են ռուսական մուլտիպլիկացիայի ավանդույթների վրա, երբ հորինում էին արևմտյան արտադրանքից տարբեր պատմություն ունեցող հերոսներ: Հեղինակների խոսքով, սցենարի մտորումների ժամանակ նրանք հասկացել են, որ պետք են երկու թղթե հերոսներ, որոնք պետք է հետաքրքիր և ոչ սովորական լինեին: Միևնույն ժամանակ «զգացողություն կար», որ մեկը պետք է կարդացած լինի, մյուսը` էքսպրեսիվ: Այդպես ստեղծվեցին Եղջերուն և Փայտփորիկը, որոնց կառուցվածքի անհեթեթությունը ցույց է տալիս նրանց բնավորությունների անհեթեթությունը: Հետագայում մշակվել է գրական հիմք, որտեղ որոշում է կայացվել ընտրել դետեկտիվ սյուժե: Ակամայից ծնվել են Շերլոկ Հոլմսի և Դոկտոր Վատսոնի նախատիպերը[6]:

Պարգևներ և փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - IX Միջազգային անիմացիոն փառատոն Xiamen International Animation Festival (Չինաստան), որի ժամանակ հայտարարվել են մուլտիպլիկացիայի բնագավառում հեղինակություն վայելող Cyber Sousa մրցանակի հաղթողներին: Ռուսական մուլտսերիալ «Թղթիկներ»-ը դարձել է «Լավագույն օտարերկրա անիմացիոն սերիալ» անվանակարգի դափնեկիր և Ռուսաստանից այս մրցանակի միակ կրողը: Ժուրին ընդգծել է ո՛չ միայն մուլտֆիլմի օրիգինալ միտքը, այլև դրա կրթական կողմը[7][8]:
  • 2016 - 21-րդ անիմացիոն կինոյի Բաց Ռուսական Փառատոն Սուզդալում. մասնակցություն սերիալների մրցույթին[9]:
  • 2016 — Անիմացիայի Միջազգային Փառատոն Անսիում (Ֆրանսիա). մրցութային ծրագրում ընտրվել է «Թղթիկներ» սերիալի «Թագուհին տուն է ուզում» դրվագը[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]