Թինի Գաետան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թինի Գաետան
ֆր.՝ Gaëtane Thiney
Gaetane-thiney.jpg
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1985(1985-10-28)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Տրուա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 61 կիլոգրամ

Թինի Գաետան (հոկտեմբերի 28, 1985(1985-10-28)[1], Տրուա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս խաղում է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնության (Կանանց դիվիզիոն 1) Պարի կանանց ֆուտբոլային ակումբում: Նա խաղում է որպես կիսապաշտպան, սակայն կարող է գործել նաև հարձակվողի դիրքում: Թինին նաև Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականի անդամ է, որի հետ առաջին ելույթն ունեցել է ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2009-ում: Նա երկու անգամ արժանացել է Ֆրանսիայի Կանանց դիվիզիոն 1-ի տարվա ֆուտբոլիստ մրցանակի:

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինին սկսել է իր կարիերան Բրիեն լը Շատոյում, որն իր հայրենի Տրուա քաղաքից 20 մղոն դեպի հյուսիս-արևելք էր գտնվում: Երիտասարդական համակարգից դուրս գալուց հետո նա տեղափոխվել է մի քանի մղոն հյուսիս` Օլիմպիական Սեն Մեմի, որը խաղում էր Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի դիվիզիոն 1-ում: Լիգայի առաջնախաղը Թինին խաղացել է Սեն Մեմիի հետ 2000-2001 մրցաշրջանի ընթացքում: Թինին ակումբում անց է կացրել վեց մրցաշրջան 2005-2006 մրցաշրջանից հետո, ապահովելով տեղափոխությունը Միացյալ Նահանգներ Կոմպյենյեի Compiègne Oise-ից: Ակումբի հետ իր առաջին մրցաշրջանում նա ելույթ է ունեցել 21 խաղերում` խփելով հինգ գոլ: Ցավոք, Compiègne -ն դուրս է մղվում երկրորդ դիվիզիոն: Թինին ակումբի հետ իր եզրափակիչ մրցաշրջանն անց է կացրել երկրորդ դիվիզիոնում և թիմի լավագույն խաղացողն էր` խաղալով 18 խաղերում և խփելով առավելագույն 20 գոլ:

Պարի ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինիի հաջող խաղի շնորհիվ նրան հրավիրել են ազգային հավաքական, ինչպես նաև բարձրաստիճան Պարի կանանց ՖԱ: Պարի ակումբի հետ Ֆրանսիայի կանանց 2008-2009 առաջնությունում իր առաջին մրցաշրջանում նա խաղացել է 21 խաղերում, խփելով յոթ գոլ, օգնել է ակումբին ավարտել մրցաշրջանը երրորդ տեղով, մեկ աստիճան ցածր նոր ստեղծված ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի որակավորման համար փուլից: Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի 2009-2010 առաջնությունում Թինին շարունակում է մնալ որպես ուժեղ խաղացող՝ խփելով ինը գոլ և օգնելով Պարի ՖԱ-ին մրցաշրջանն ավարտել երկրորդ տեղով Օլիմպիկ Լիոն ՖԱ-ից հետո: Մրցապայքարում նա գոլ է խփել որակավորման փուլում էստոնական Լևադիա Տալին թիմի հետ 12–0 հաշվով խաղում: Պարի ՖԱ-ին փլեյ-օֆ փուլին հասնելուն աջակցելուց հետո Թինին ավելացրել է իր ներդրումը՝ 32-րդ ռաունդում գոլ խփելով Իսլանդիայի Բրեյդաբլիկ ակումբի հետ 9–0 հաղթանակով խաղում: Պարի ՖԱ-ը ի վերջո դուրս է մղվել մրցապայքարից գործող չեմպիոն Պոտսդամի Տուրբինեի հավաքականից: Լիգայի խաղում Թինին խփել է 11 գոլ՝ երկրորդ լավագույնը հարձակվող Լաետիցիա Տոնացիից հետո: Ակումբը, սակայն, ավարտել է մրցաշրջանը հիասթափեցնող 4-րդ տեղում:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինի Գաետանը, կապույտով, և Բիանկա Շմիդտը ՖԻՖԱ-ի 2011 թվականի կանանց աշխարհի գավաթի Ֆրանսիա-Գերմանիա խաղում

Թինին իր միջազգային դեբյուտն ունեցել է 2007 թվականի փետրվարի 28-ին Չինաստանի հավաքականի հետ 2–0 հաղթանակով խաղում: ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2009-ի համար որակավորման խաղերի ընթացքում նա խփել է 2 գոլ Սլովենիայի և Սերբիայի կանանց ազգային հավաքականների հետ խաղում: Մրցաշրջանում նա խփել է իր միակ գոլը Գերմանիայի հավաքականի հետ 1–5 պարտության հաշվով խաղում: Ֆրանսիան հասել է մինչև քառորդ եզրափակիչ՝ տասնմեկ մետրանոց հարվածներով 4–5 հաշվով պարտվելով Նիդեռլանդիայի հավաքականին: 2009 թվականի հոկտեմբերի 28-ին Թինին խփել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը Էստոնիայի կանանց հավաքականի հետ ՖԻՖԱ-ի կանանց 2011 թվականի գավաթի որակավորման 12–0 հաշվով խաղում: Թինին ավարտել է որակավորման խաղերը թիմային 12 գոլերով:

Աշխարհի գավաթի խաղարկությունում Թինին վճռական խաղացող էր թիմի երկրորդ խմբային փուլի հանդիպման ժամանակ Կանադայի հետ 4–0 հաղթանակով խաղում՝ խփելով կրկնակի գոլ: Հաղթանակը թույլ է տվել Ֆրանսիային առաջադիմել մրցակցության փլեյ-օֆ փուլում:

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը ճշգրիտ է 2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ[2]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սեն Մեմի 2001–02 18 2 0 0 0 0 18 2
2002–03 20 3 0 0 0 0 20 3
2003–04 22 1 0 0 0 0 22 1
2004–05 20 6 0 0 0 0 20 6
2005–06 22 7 0 0 0 0 22 7
Total 102 19 0 0 0 0 102 19
Կոմպյենյե 2006–07 21 5 0 0 0 0 21 5
2007–08 18 20 4 5 0 0 22 25
Total 39 25 4 5 0 0 43 30
Juvisy 2008–09 21 10 3 0 0 0 24 10
2009–10 22 9 4 1 0 0 26 10
2010–11 21 11 4 3 9 4 34 18
2011–12 22 14 3 2 0 0 25 16
2012–13 17 13 2 5 8 2 27 20
2013–14 22 25 2 0 0 0 24 25
2014–15 22 14 4 4 0 0 26 18
2015–16 21 11 0 0 0 0 21 11
2016-17 21 8 0 0 0 0 21 8
Total 189 115 22 15 17 6 228 136
Ընդամենը կարիերայում 330 159 26 25 17 6 373 185

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ճշգրիտ է 2015 թվականի սեպտեմբերի 14-ի դրությամբ)[3][4]
Ազգային հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Ֆրանսիա 2006–07 8 2
2007–08 8 3
2008–09 7 0
2009–10 13 8
2010–11 14 8
2011–12 18 9
2012–13 19 5
2013–14 22 15
2014–15 18 5
Ընդամենը 127 55

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna — 2010.
  2. «La Carriere de Gaëtane Thiney» (French)։ StatsFootoFeminin։ Վերցված է 8 հունիսի 2011 
  3. «La Carriere de Gaëtane Thiney (International)» (French)։ StatsFootoFeminin։ Վերցված է 8 հունիսի 2011 
  4. «Equipe de France A - Gaëtane Thiney» (French)։ StatsFootoFeminin։ Վերցված է 4 նոյեմբերի 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]