Թիանմեն
Թիանմեն | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Չինաստան |
Վարչատարածքային միավոր | Ճանծիածիե |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1519 մետր |
Հարաբերական բարձրություն | 1518,6 մետր |
Թիանմեն (չինարեն՝ 天门山), գտնվում է Չինաստանում, Խունան նահանգի հյուսիսարևմտյան մասում, Թիանմեն լեռան Ազգային պարկում։
Լեռ կարելի է բարձրանալ ճոպանուղիով, որը կառուցել է Poma ֆրանսիական ընկերությունը։ Ճոպանուղի կարելի է նստել մոտակա Չժանցյացզե երկաթուղային կայարանից։ Թիանմենի ճոպանուղին հաճախ է նշվում զբոսաշրջային ընկերություններում «որպես աշխարհի ամենաերկար բարձրլեռնային ճոպանուղին»։ Այն բաղկացած է 98 վագոններից, նրա ընդհանուր երկարությունը7455 մետր է, վերելքի ամենազիլ անկյունը կազմում է 37°: Զբոսաշրջիկները լեռ կարող են բարձրանալ նաև ժայռերով, որտեղ որոշ վայրերում տեղադրված է «ապակե արահետ»[1]։ 99 ոլորաններով ճանապարհն անցնում է «Երկնային դարպասներ» քարայրի մոտով[2] և հասնում է սարի գագաթ։ Վերելքի գագաթին է գտնվում մեծ տաճարը։ Այն հասանելի է ոտքով։ Տաճարը սկզբնապես կառուցվել է Թան դինաստիայի օրոք։ Այժմյան շենքը պահպանում է այդ դարաշրջանի ավանդական ոճը և ներառում է բուսակերների ռեստորանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կամար «Երկնային դարպասներ»
-
Թիանմենշան տաճար
-
Դեպի սար տանող արահետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Гора Тяньмэнь и стеклянная тропа в небесах» (ռուսերեն). 28.12.2011. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Гора Тяньмэнь | Арка «Небесные врата» | Tianmen Mountain». zhangjiajie-wulingyuan.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.