Թթվասիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թթվասիրություն, ացիդոֆիլիա (լատ. acidus – թթու և հուն. φιλέω – սիրում եմ) (կենսբ.), բջջային կառուցվածքների թթվային ներկերով (էոգինով, թթու ֆուքսինով, պիկրինաթթվով ևն) ներկվելու ընդունակությունը։ Թթվասիրության պատճառը հիմնականում ներկվող տարրերի հիմնային հատկություններն են։ Թթվասիրությունը կիրառվում է բջջային կառուցվածքները տարբերելու համար, օրինակ՝ արյան բջիջների անալիզի ժամանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 185