Jump to content

Ֆուքսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուքսինի քիմիական կառուցվածք

Ֆուքսին, աղաթթվային ռոզանիլին, C20H20N3Cl, եռֆենիլմեթանային կարմիր ներկանյութ։

Առաջին սինթետիկ ներկանյութերից է, ստացվել է 1856 թվականին, լեհ քիմիկոս Յ. Նաթանսոնը (1832—1884)]։ Այդպես է կոչվել ֆուքսիայի ծաղիկների գույնին նման լինելու պատճառով։ Ֆուքսինը բյուրեղներ են, ջրում վատ են լուծվում, լավ՝ սպիրտում։

Օգտագործվում է մատիտ, թանաք, պատճենահան թուղթ, գնդիկավոր գրիչների մածուկ պատրաստելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։