Թելորդուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թելորդուկ, թելաճիճու բանկրոֆտի (լատին․՝ Wuchereria bancrofti), մակաբույծ կլոր որդ։

Մարմինը թելանման է, երկարությունը՝ 5–9 սմ (էգերն արուներից մեծ են), սպիտակ կամ դարչնագույն։ Վարակված մարդու ծայրամասային արյունատար անոթներում թելորդուկի թրթուրները հայտնվում են միայն գիշերը, իսկ ցերեկը կուտակվում են թոքային անոթներում։ Թրթուրների հետագա զարգացումը տևում է 8–35 օր՝ արյունածուծ մոծակների ստամոքսում։ Այստեղ շարունակելով աճել, կուտակվում են միջատի ծծիչի կնճիթի հիմքում։ Առողջ մարդուն խայթելով, վարակում են նրան և առաջացնում փղախտ հիվանդությունը։ Թելորդուկը առավել տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 163