Թանկագին հայրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանկագին հայրիկ
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2019
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Ռասխոդնիկով
Տևողություն88 րոպե[1]

«Թանկագին հայրիկ» (ռուս.՝ «Дорогой папа»), ռեժիսոր Միխայիլ Ռասխոդնիկովի ռուսական կատակերգական ընտանեկան ֆիլմը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Վլադիմիր Վդովիչենկովը, Վալենտինա Լյապինան և Վլադիմիր Սիչյովը[2]։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին[3]։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2020 թվականի հունիսի 12-ին «ՍՏՍ» հեռուստաալիքով։

Ֆիլմի կարգախոսը՝ «Հարուստն էլ է լաց լինում»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկայական առևտրային ցանցի սեփականատեր Վադիմ Դյումինը լավագույնն է իր գործընկերների շարքում և սովոր է հասնել իր ուզածին հնարավոր բոլոր միջոցներով։ Հմայքը և մտածված պլանը նրան օգնում են գտնել չինական ներդրող, որը պատրաստ է գործընկեր դառնալ Վադիմի ընկերությունում, որը ժամանակին ձևակերպվել է իր մոր անունով։ Բազմամիլիոնանոց գործարքը պատրաստ է ստորագրման, բայց անսպասելի խնդիր է առաջանում։ Մայրը վերջերս մահացել է և, ինչպես պարզվում է, թողել է կտակ, որի համաձայն՝ առևտրային ցանցի բաժնետոմսերը պետք է փոխանցվեն իր թոռնուհուն՝ Վադիմի դստերը, որին նա լքել է, երբ նա դեռ 2 տարեկան էր և նրա հետ չի պահպանել հարաբերություններ։

Այժմ Վադիմը պետք է գնա իր հայրենի փոքրիկ քաղաք, գտնի նախկին կնոջն ու դստերը և համոզի նրանց հրաժարվել մոտ կես միլիարդ դոլարի ժառանգությունից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր ՎդովիչենկովՎադիմ Դյումին
  • Վալենտինա Լյապինա – Ալինա Դյումինա
  • Վլադիմիր Սիչյով – Ռիբակ
  • Իրինա Պեգովա – Իննա Դյումինա, Ալինայի մայրը
  • Նիկոլայ Շրայբեր – Վադիմ, Վադիմ Դյումինի դասընկերը
  • Իևա Անդրեևայտե – Օլգա, Վադիմ Դյումինի օգնականը
  • Իգոր Յասուլովիչ – նոտար
  • Ջուլիա Սուլես -կին պարի դասերում
  • Վարվառա Մալկովա – Ալինայի ընկերուհին
  • Անդրեյ Պերմյակով – նավաստի
  • Մարուսյա Պեստունովա – Գալյա
  • Ռուսլան Բանկովսկի – բանկիր
  • Ալեքսանդր Կասատկին – փորձագետ
  • Դմիտրի Կոմիսարով – իրավաբան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «На экраны вышел фильм «Дорогой папа» с Владимиром Вдовиченковым в главной роли». Эхо Москвы. 2019 թ․ սեպտեմբերի 12.
  3. «Карточка фильма «Дорогой папа»». Бюллетень кинопрокатчика.