Թանդոյանց եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թանդոյանցի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏարածաշրջանԹբիլիսի
ՀասցեԱղամաշենեբելի 38
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական
ԹեմՎիրահայոց թեմ
Ներկա վիճակԿիսավեր
ՀիմնադիրՍահակ Թանդոյանց
Ճարտարապետական ոճՀայկական
ՇինանյութԱղյուս

Թանդոյանցի եկեղեցի (հաճախ նաև՝ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցի), հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Աղամաշենեբելի փողոցում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ի սկզբանե կառուցվել է որպես հայկական առաքելական եկեղեցի` հայազգի Սահակ Թանդոյանցի կողմից։ Վերջինիս անունով էլ այն ստացել է Թանդոյանց անվանումը։ Այդ մասին է վկայում նաև եկեղեցու հարևանությամբ մինչև վերջերս պահպանված գրությունը, որտեղ ասվում է, որ «այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդր Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եղեկեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»[1][2]։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1924 թվականին, Թբիլիսիի գործկոմի կայացրած որոշման համաձայն հայկական եկեղեցու Վրաստանի թեմին պատկանող եկեղեցին բռնագրավվել և հանձնվել է պետության տնօրինմանը։ Այդ փաստաթղթում եկեղեցին հիշատակվում է որպես Թանդոյանցի անվան հայկական եկեղեցի[1]։

Վրացականացման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի անկախության հռչակումից հետո՝ 1990-ական թվականներից, սկսվեց Թանդոյանց հայկական եկեղեցու վրացականացման գործընթացը։

Վրաստանի կառավարությունը, հաշվի չառնելով կիսավեր եկեղեցու պատմական ծագումն ու դավանանքային հատկանիշները, այն հանձնել է Վրաց ուղղափառ եկեղեցուն։ Վրացական եկեղեցու պատրիարքարանը Թանդոյանցի եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացրել[1]։

2017 թվականին Թանդոյանցի եկեղեցում Թբիլիսիի օրվա տոնակատարությունների շրջանակներում բացվել էր ժամանակակից արվեստի ցուցադրություն՝ առանց նշելու եկեղեցու պատմությանն առնչվող որևէ դրվագ։

2018 թվականի փետրվարին Վրաց ուղղափառ եկեղեցին Թբիլիսիում գտնվող Նարիկալա ամրոցի մոտից մեծ քանակությամբ հին աղյուսներ է տեղափոխել Թանդոյանցի եկեղեցու ներս, որպեսզի սկսեն վրացական եկեղեցու կառուցման գործընթաց[2]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի դրությամբ Թանդոյանցի եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։ Կանգուն են պատերը, սակայն ծածկը փլուզված է։ Եկեղեցու վրացականացման գործընթացի շրջանակներում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ տեղում վրացական նոր եկեղեցի կառուցելու ուղղությամբ։ Վերջին հանգամանքը վիճարկում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը՝ այն համարելով հայկական և հայկական թեմին վերադարձման ենթակա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]