Jump to content

Թանգեր (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանգեր
Թանգեր
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Թանգեր» սկսվող էջեր

Թանգեր, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն թանգ բառի հոգնակի ձևից[1]։

Գործածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թանկեր, դուստր Խաչատուր քահանայի և քույր Գրիգոր գրչի, ով 1230 թվականին Կարինում ընդօրինակեց Ավետարանը[2]։
  • Թանգեր, ծերունի կին, որ իր հանգուցյալ հարս Ալիծի հիշատակին գրել տվեց մի Ավետարան՝ Հովհաննես գրչին, Կիլիկիա, 1327 թվական[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 275 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վենետիկ Ա․ 572
  3. Ձեռագիր Հալեպի, Ա․ 396-397