Թանգարանի հետնաբեմում
Թանգարանի հետնաբեմում անգլ.՝ Behind the Scenes at the Museum | |
---|---|
Հեղինակ | Քեյթ Աթքինսըն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Յորք |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | մարտի 2, 1995 |
Կայք | kateatkinson.co.uk/books/info/?t=Behind-The-Scenes-At-The-Museum(անգլ.) |
«Թանգարանի հետնաբեմում», բրիտանացի վիպասան Քեյթ Աթքինսընի առաջին վեպը՝ հրատարակված 1995 թվականին։ Գիրքը պատմում է Ռուբի Լենոքսի փորձառության մասին, որը ծնունդով Յորքում բնակվող բանվոր դասակարգի ընտանիքից էր։ Վերնագրի մեջ նշված թանգարանը «Յորք» ամրոցի թանգարանն է, որտեղ ցուցադրվում են հին տների ֆասադները․ այդպիսի տներից մեկում էլ բնակվում էր Ռուբիի ընտանիքը։
Հին հիշողությունները Ռուբիի անձնական կյանքի հետ զուգահեռ ներկայացնելով՝ հեղինակը պատմում է նաև չորս տարբեր սերունդների կանանց՝ Ռուբիի նախատատ Ալիսի, Նելլ տատիկի, Ռուբիի մոր՝ Բանտիի և հենց Ռուբիի մասին։
Ռուբիի անձնական կյանքը ներկայացվում է տասներեք գլուխներում, որտեղ նկարագրվում են 1951-1992 թվականներին («Կոնցեպտ» գլուխը, որը սկսվում է «Ես կամ» արտահայտությամբ) Ռուբիի կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները։ Յուրաքանչյուր գլխից հետո ներկայացվում են ոչ հաջորդական հիշողություններ՝ Ռուբիի ընտանիքի անդամներից մեկի՝ նրա նախատատ Ալիսի, Նելլ տատիկի կամ մոր՝ Բանտիի տեսանկյունից։
Չնայած նրան, որ մեծ մասամբ նկարագրվում են հատվածներ Ռուբիի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների կյանքից, մի քանի հիշողություններ վառ կերպով նկարագրում են իրենց տղամարդ բարեկամների և սիրելիների՝ երկու համաշխարհային պատերազմներին ունեցած մասնակցության մասին։ Դրանցից մեկը «Հալիֆաքս» ռմբակոծիչի անձնակազմի մասին է, որն իրականացնում է Նացիստական Գերմանիային պարտության մատնելուն ուղղված վերջին քայլը․ այս պատմությունը հետագայում դարձել է Քեյթ Աթքինսընի «Աստված ավերակների մեջ» վեպի սյուժեի հիմնական տարրը։
Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիս Բարկեր՝ Ռուբիի նախատատ
- Նելլ՝ Ռուբիի մայրական կողմի տատիկ
- Լիլիան՝ Նելլի քույր
- Բանտի՝ Ռուբիի մայր, Նելլի դուստր
- Ջորջ՝ Ռուբիի հայր
- Ռուբի Լենոքս՝ Բանտիի դուստր, գլխավոր հերոս
- Գիլիան Լենոքս՝ Ռուբիի միջնեկ քույր
- Պատրիսիա Լենոքս՝ Ռուբիի ավագ քույր
Սյուժե և թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հիմնական թեմաներն են երեխաների անժամանակ մահը, Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ընտանիքի վրա ունեցած ազդեցությունը, ընտանիքից հավերժ հեռացած կերպարների ճակատագիրը և այն, թե ինչ են զգում Ռուբիի ընտանիքի կանայք դժբախտ ամուսնությունների պատճառով։
Ռուբիի ընտանիքի ճակատագիրը բացահայտվում է աստիճանաբար։ Մի շարք բացահայտումներ, օրինակ՝ Ռուբիի քրոջ՝ 11 տարեկան հասակում ճանապարհատրանսպորտային պատահարից մահանալը, ընթերցողի համար բացահայտվում է դրա՝ տեղի ունենալուց շատ առաջ։ Ինչևէ, այլ կերպարների ճակատագրի հետ կապված այլ մանրամասները վեպի ընթացքում բացահայտվում են աստիճանաբար․ դրանք են՝
- Ռուբիի զույգ քույր ունենալու փաստը։ Վերջինիս անունը Փիրլ էր, որը, չորս տարեկանը լրանալուց առաջ, խեղդվել էր, ինչի մեջ մեղադրում էին Ռուբիին (Գիլիանը ստել էր՝ իր մեղավորությունը թաքցնելու համար)։ Ռուբին չէր հիշում Փիրլի հետ կապված ոչինչ՝ մինչև 18 տարեկանում հիպնոթերապիայի հաճախելը։ Վեպում Փիրլի գոյության մասին տրվել են ակնարկներ, բայց քանի որ ամեն ինչ ներկայացվել է Ռուբիի տեսանկյունից, դրանց նշանակությունը պարզ կերպով չի ներկայացվել։
- Ռուբիի նախատատ Ալիսի, որը, ենթադրվում էր, որ մահացել է Նելլին՝ Ռուբիի տատիկին ծննդաբերելու ժամանակ, իրականում, դժբախտ կյանքից խուսափելու նպատակով ֆրանսիացի լուսանկարչի հետ փախուստի դիմելը։ Նա անցկացրել է իր կյանքի վերջին տարիները Յորքում՝ զուր փնտրելով իր երեխաներին։
- Ռուբիի ընտանիքից հավերժ հեռացած կերպարների բնակվելու վայրի մասին տեղեկությունները, որոնք չեն տրվում մինչև գրքի ավարտը․ այդ կերպարներից են Նելլի եղբայրը՝ Լոուրենսը և Ռուբիի քույրը՝ Պատրիսիան։
- Ռուբիի ընտանիքի և իռլանդուհի բուժքրոջ՝ Դորին Օ'Դոհերթիի հարաբերությունները։ Դորինն առաջին անգամ ներկայացվել է որպես մեկը, ում հետ Ռուբիի հայրը՝ Ջորջը, սիրավեպ է ունեցել։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Դորինը երեխայի է սպասում Բանտիի կանադացի զարմիկ (Նելլի քրոջ՝ Լիլիանի որդին) Էդմունդից, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերում։ Վերջին գլխում պարզ է դառնում, որ բուժքույրը, որը 1992 թվականին ներկա էր Բանտիի մահվան ժամանակ, Դորինի ու Էդմունդի դուստրն էր, ում Դորինը որդեգրել էր։
- Էդմունդի հայրը, ում անունը Լիլիանն այդպես էլ չի տալիս, նշվում է 11-րդ գլխից առաջ՝ ծանոթագրությունների վերջին էջում։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիկադոր (1999) 0-312-15060-1
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը 1995 թվականին հաղթել է «Տարվա Ուիթբրեդ գիրք» (անգլ.՝ Whitbread Book of the Year) մրցույթում, անցնելով Սալման Ռուշդիի «Մավրի վերջին հառաչը» (անգլ.՝ The Moor's Last Sigh) և Ռոյ Ջենկինսի «Ուիլլիամ Էվարտ Գլադստոն» (անգլ.՝ William Ewart Gladstone) ստեղծագործություններին։ Գիրքը 1996 թվականին արժանացել է նաև «Բոուք» (անգլ.՝ Boeke Prize) մրցանակին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|