Թայկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայկո
Taiko drum.jpg
Տեսակհարվածային
Որակավորումթմբուկ[1]
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ21

Թայկո (ճապ.՝ 太鼓), թմբուկների ընտանիք, որն օգտագործվում է Ճապոնիայում։ Թայիկո նշանակում է «Մեծ թմբուկ»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ, այդ հարվածային գործիքները բերվել են Չինաստանից կամ Կորեայից 3-րդ և 9-րդ դարերի միջև, իսկ 9-րդ դարից հետո դրանք պատրաստվել են տեղի արհեստավորների կողմից։ Դրանք օգտագործվել են սինիտոիզմում, երբ երկրպագել են քամու աստված Սուսանոյին։ Դրանք այսօր էլ օգտագործվում են ինչպես ժողովրդական, այնպես էլ դասական երաժշտության մեջ։

Ճապոնիայի հարվածային գործիքները հավաքականորեն կոչվում են թայիկո, դիզայնով դրանք բաժանվում են երկու մեծ խմբերի՝ բյո դայկո, որի թաղանթը ամրացված է մեխերով` առանց ճշգրտման հնարավորության և սիմէ դայկո, որը կարելի է ճշգրտել լարերով կամ պտուտակներով։ Թմբուկի մարմինը պատրաստված է ամուր փայտի ամբողջական կտորից։

Բիո-դայկոյին վերաբերում են` օ-դայկոն և կո-դայկոն։ Նիհոնգոն և Նիհոնգոն։ Լարերի օգնությամբ լարվում են դա-դայկոն, նի-դայկոն, կակկոն, ուտա-դայկոն և ցուձումին։

Թմբուկահարների երաժշտական ​​համույթները, որոնք Ճապոնիայի ազգային խորհրդանիշն են, հայտնի են նույն անվան տակ։ Նրանք հատկապես հայտնի էին 1970-ական թվականներին, երբ թմբուկային խմբերը սկսեցին ելույթ ունենալ Ճապոնիայի սահմաններից դուրս։ Նրանք արտահայտել են սամուրայների ոգին` կարգապահություն, բարձր ֆիզիկական և բարոյական մարզում, խմբային համակարգում և կատարելագործում։

Ի տարբերություն արևմտյան պրակտիկայի, տայկոյի կատարման տեսողական մասը նույնքան կարևոր է, որքան ձայնային ազդեցությունը։ Կատայի շարժումները կազմում են տայկո նվագելու անբաժանելի մասը և հիմնված են պալատական ներկայացումների սովորույթների վրա։ Կատան կապում է թմբուկին և թմբկահարին, մերձավորություն է ստեղծում կատարողի և գործիքի միջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mimo-db.eu/InstrumentsKeywords/2741
  2. Worlds of music : an introduction to the music of the world's peoples։ Titon, Jeff Todd, 1943-, Fujie, Linda. (Shorter version, 2nd ed ed.)։ Belmont, CA: Schirmer/Thomson Learning։ 2005։ ISBN 0-534-62757-9։ OCLC 56632773 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alaszewska Jane (2008)։ Mills Simon, ed.։ Analysing East Asian Music: Patterns of Rhythm and Melody։ Semar Publishers SRL։ ISBN 978-8877781048 
  • Alves William (2012)։ Music of the Peoples of the World (3rd ed.)։ Cengage Learning։ ISBN 978-1133712305 
  • Ammer Christine (2004)։ The Facts on File: Dictionary of Music (4th ed.)։ Facts on File։ ISBN 1438130090 
  • Cossío Óscar Cossío (2001)։ La Tensión Espiritual del Teatro Nô (Spanish)։ Dirección de Literatura, UNAM։ ISBN 9683690874 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]