Թայլեր Զելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայլեր Զելեր
Tyler Zeller

Զելերը համալսարանական առաջնության ժամանակ
Ազատ գործակալ
Ակումբ Ազատ գործակալ
Դիրքը Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Թայլեր Պոլ Զելեր
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր Վիսեյլիա
Ազգություն Ամերիկացի
Հասակ 213
Քաշ 115
Դրաֆթ 17
Դրաֆթի տարի 2012
Կարիերա սկիզբ 2012

Թայլեր Պոլ Զելեր (անգլ.՝ Tyler Paul Zeller, հունվարի 17, 1990(1990-01-17), Վիսեյլիա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Մեմֆիս Գրիզլիս ակումբում։ Նա նախկին NBA բասկետբոլիստ Էդ Էդերհարդի եղբորորդին է և NBA բասկետբոլիստներ Քոդի Զելերի և Լյուկ Զելերի եղբայրը։

Համալսարանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-09 թվականին Զելերը առաջին երկու հանդիպումները անցկացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստ Թայլեր Հանսբրոթի փոխարեն, քանի որ վերջինս լուրջ վնասվածք էր ստացել։ Պենի դեմ հաղթանակած, առաջին խաղում հավաքել է 18 միավոր[1]։

Նոյեմբերի 18-ին Տար Հիլս անցկացրել է երկրորդ հանդիպումը մրցակից Կենտուկիի դեմ։ Հիլսի հաղթանակը զարմանալիորեն հեշտ էր և խաղի ավարտին հաշիվը եղել է 77-58։ Հանդիպման ժամանակ, սակայն, թիմը վնասվածքների նոր ալիքի է բախվել և այս անգամ Զելերը ևս զերծ չի կարողացել մնալ։ Երբ խաղի ավարտին մնացել էր ընդամենը 1;26 րոպե՝ Զելերը պատրաստվում էր կատարել դանկ, սակայն թռիչքի ժամանակ բախվել է Ռամոն Հարիսին և ձախողվել։ Բախումնից հետո Զելերը ընկել է և վնասել իր ձախ դաստակը[1]։

Ռենտգենի արդյունքում պարզվել է, որ Զելերը վնասել է երկու հիմնական ոսկորներ իր ձախ ձեռքի ստորին հատվածում։ Վնասվածքից անմիջապես եկ օր անց նա վիրահատել է իր ձեռքը և վերականգնել կոտրված ոսկորները[2]։ 2009 թվականի հունվարի սկզբին Զելերը հեռացվել է մեկնարկայինից։

2009 թվականի փետրվարի 18-ին Հյուսիսային Կարոլինայի դեմ հանդիպման ժամանակ նա կրկին վերադարձել է խաղադաշտ՝ անցկացնելով 8 րոպե և հավաքելով 2 միավոր։

Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Զելերը միջինում հավաքել է 9,3 միավոր և 4,6 անդրադարձ սահմանափակ ժամանակահատվածում[3]։

Հաջորդ մրցաշրջանի ընթացքում միջինում հավաքել է 15,7 միավոր։ Նետումները հավանականությունը կազմել է 54,7%, իսկ անդրադարձների քանակը միջինում կազմել է 7,2։ Այդ տարվա ընթացքում նրա դերը զգալիորել բարձրացել է և նախոորդ 17,4 րոպեի փոխարեն Զելերը խաղադաշտում անցկացրել է 28,1 րոպե[4];

Ավագ տարվա ընթացքում միջինում հավաքել է 16, միավոր՝ 55,3% նետումների հավանականությամբ։ Խաղադաշտում անցկացրել է միջինում 28,2 րոպե[4]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիվլեն Կավալիերս (2012–2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելերը իր թիմակից Հարիսոն Բարնեսի, Քենդալ Մարշալի և Ջոն Հենսոնի հետ միասին դիմել է 2012 թվականի NBA դրաֆթին։ Դրաֆթի ժամանակ ընտրվել է Դալաս Մավերիքս ակումբի կողմից ընդհանուր 17-րդ համարի ներքո և դարձել է իր համալսարանից առաջին շրջափուլում ընտրված չորրորդ բասկետբոլսիտը։ Նույն օրը երեկոյան տեղափոխվել է Կլիվլենդ Կավալիերս։ 2012 թվականի հուլիսի 5-ին սկսնակի պայմանագիր է կնքել Կլիվլենդ Կավալիերսի հետ[5]։

2013 թվականի հոկտեմբերի 11-ին Զելերը վիրահատել է կույրաղիքը, ինչի պատճառով ստիպված էր ժամանակավոր բացակայել խաղերից։ 2013-14 մրցաշրջանի Բրուքլին Նեթսի դեմ դեբյուտային խաղի ընթացքում Զելերը կարողացել է մասնակցել, քանի որ արդեն ապաքինվել էր[6]։

2014 թվականի մարտի 22-ին Հյուսթոն Ռոքեթսի դեմ խաղում հավաքել է 23 միավոր[7]։

Բոստոն Սելտիկս (2014–2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 10-ին Բրուքլինի, Կլիվլենդի և Բոստոնի միջև բազմակողմանի գործարքից հետո Զելերը տեղափոխվել է Բոստոն[8]։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին [[Լոս Անջելես Լեյքերս]]ի դեմ հաղթանակած խաղում հավաքել է 24 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ[9]։ 2015 թվականի մարտի 16-ին Ֆիլադելֆիայի դեմ հաղթանակած խաղում Զելերը նոր անձնական ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 26 միավոր և թիմին օգնելով հաղթել խաղը[10]։

2015-16 մրցաշրջանը Զելերը սկսել է որպես Սելտիկսի մեկնարկային կենտրոնական, սակայն երեք հանդիպում անց կրկին վերադարձել է փոխարինողների նստարան[11]։ Դեկտեմբերի 16-ին Դեթրյոտ Փիստոնսի դեմ պարտված խաղում 10 րոպե ժամանակահատվածում հավաքել է 12 միավոր[12]։ 2016 թվականի հունլիսի 27-ին նոր պայմանագիր է կնքել Սելտիկսի հետ[13]։

2017 թվականի հուլիսի 2-ին հեռացվել է Սելտիկսից[14]։

Բրուքլին Նեթս (2017–2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սպտեմբերի 12-ին Զելերը պայմանագիր է կնքել Բրուքլին Նեթսի հետ[15]։

Միլուոքի Բաքս (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 5-ին Զելերը տեղափոխվել Միլուոքի Բաքս՝ Ռաշադ Վոունի և երկրորդ շրջափուլի դրաֆթի պիկի փոխարեն[16]։ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին հեռացվել է ակումբից[17]։

Ատլանտա Հոքս (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 7-ին Զելերը 10 օրանոց պայմանագիր է կնքել Ատլանտա Հոքսի հետ[18]։

Մեմֆիս Գրիզլիս (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 5-ին պայմանագիր է կնքել Մեմֆիս Գրիզլիսի հետ, ըսը որի պետք է խաղար ակումբի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Thompson powers Hansbrough-less UNC past Kentucky; Zeller hurts wrist». ESPN. Associated Press. 2008 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Katz, Andy (2008 թ․ նոյեմբերի 19). «Broken wrist likely to sideline UNC forward Zeller for season». ESPN. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Tyler Zeller Career Stats». CarolinaDaily.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  4. 4,0 4,1 «Tyler Zeller». ESPN. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  5. Cavs sign Dion Waiters, Tyler Zeller
  6. Do you remember Tyler Zeller? After missing the entire preseason, the Cavaliers center is working to return to form
  7. James Harden scores 37 as Rockets cruise past Cavs
  8. Celtics Complete Three-Team Trade
  9. Zeller leads Celtics to 113-96 win over Lakers
  10. Celtics win 5th straight, 108-89 over 76ers
  11. Tyler Zeller 2015-16 Game Log
  12. Stellar Tyler Zeller not enough to boost tired Celtics
  13. Bulpett, Steve (2016 թ․ հունիսի 29). «Celtics to give qualifying offers to Jared Sullinger, Tyler Zeller». Boston Herald. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  14. Smith, Keith P. (2017 թ․ հուլիսի 2). «Celtics waive Tyler Zeller». CelticsBlog.com. SB Nation. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  15. «NETS SIGN TYLER ZELLER». NBA.com. 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. «BUCKS ACQUIRE TYLER ZELLER FROM BROOKLYN NETS». NBA.com. 2018 թ․ փետրվարի 5. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  17. «Bucks request waivers on center Tyler Zeller». FoxSports.com. 2018 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  18. «Hawks Sign Tyler Zeller To 10-Day Contract». NBA.com. 2019 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  19. «Memphis Grizzlies sign Tyler Zeller for remainder of the 2018-19 season». NBA.com. 2019 թ․ ապրիլի 5. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայլեր Զելեր» հոդվածին։