Jump to content

Թայթըս Դեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայթըս Դեյ
Ծնվել է1973
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունգործ տվող արվեստի ասպարեզում

Թայթըս Դեյ (անգլերեն՝ Titus Day․ 1973), ավստրալիացի տաղանդների գործակալ, ով համբավվել է որպես բարձրակարգ, հանրաճանաչ հաճախորդների հետ աշխատանքներ կազմակերպող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյը ծնվել է 1973 թվականին, հաճախել է Սիդնեյի քերականական դպրոցը, այնուհետև ավարտել է Սիդնեյի համալսարանը։

Աշխատել է IMG ընկերությունում որպես ներքին իրավախորհրդատու։ 2009 թվականին հիմնադրել է 6 Degrees Group-ը։ Հաճախորդների թվում էին Թինա Արենան, Լարա Բինգլը, Կասետ Քիդսը, Գրանթ Դենյերը, Բրետ Քիմորլին, Սոֆի Մոնքը, Լինդսի Ռոդրիգեսը, Գայ Սեբաստիանը, Էքսլ Ուայթհեդը և Ջիմ Ուիլսոնը[1][2][3]։

Օրենքի հետ կապված խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Գայ Սեբաստիանը պնդել է, որ Դեյը խաբել է իրեն։ 2022 թվականի հունիսին Նոր Հարավային Ուելսի շրջանային դատարանում Դեյը մեղավոր է ճանաչվել Սեբաստիանից 620․000 դոլար հափշտակելու մեջ[4][5]։ 2022 թվականի նոյեմբերին Դեյը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ առնվազն երկուսուկես տարին պարտադիր կարգով բանտում անցկացնելու, պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից չօգտվելու պայմանով[6][7]։ 2023 թվականի հունիսին Դեյն ազատ է արձակվել կալանքից այն բանից հետո, երբ բողոքարկումը հանգեցրել է վերադատության[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]