Թամիր Ռայսի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամիր Ռայսի սպանություն
Տեսակմարդասպանություն, կրակահերթ և police brutality in the United States?
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրՔլիվլենդ
ՏեղադրանքCudell Recreation Center?
Տարեթիվնոյեմբերի 22, 2014
Զոհվածներ1 մարդ

12-ամյա աֆրոամերիկացի Թամիր Ռայսի սպանությունը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 22-ին Քլիվլենդում։ Երկու ոստիկաններ՝ 26-ամյա Թիմոթի Լոհմանն ու 46-ամյա Ֆրենկ Գերմբեկը, կանչով մեկնել են քաղաքային զբոսայգում գտնվող «տղամարդու» մասին փրկության ծառայություն հեռախոսազանգից հետո, որը «նստած էր ճոճանակի վրա և ատրճանակ էր պահում անցորդների վրա»[1][2][3]։ Զանգահարողը երկու անգամ հայտնել է, որ ատրճանակը «հնարավոր է՝ իսկական չէ»։ Բացի այդ, զանգի վերջում, որը տևել է 2 րոպե 17 վայրկյան, զանգահարողը հայտնել է, որ ատրճանակով մարդը «հնարավոր է դեռահաս է»[4], սակայն այդ լրացուցիչ տեղեկությունը ժամանակին չի փոխանցվել ոստիկանության աշխատակիցներին։ Սպաները հայտնել են, որ ժամանելուն պես նրանք երկուսն էլ անընդհատ բղավել են «ցույց տուր ինձ քո ձեռքերը» պարեկային մեքենայի բաց պատուհանից։ Ոստիկանների խոսքով՝ Ռայսը, տեսնելով նրանց, փորձել է հանել ատրճանակը, որից հետո Լոհմանը 2 վայրկյանի ընթացքում երկու անգամ կրակել է նրա վրա, փամփուշտներից մեկը դիպել է Ռայսին[2][5]։

Հետագայում պարզվել է, որ ատրճանակը, որով զինված է եղել Ռայսը, եղել է օդամղիչ ատրճանակ[6][7], որի վրա բացակայում էր նարնջագույն ծայրակալը, ինչը ցույց կտար, որ զենքը մահացու չէ։ Միջադեպի հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Ռայսը մահացել է ստացած վերքից[8]։

Նոյեմբերի 26-ի կրակոցներից չորս օր անց միջադեպի տեսագրությունը հրապարակվել է ոստիկանության կողմից։ 2015 թվականի հունիսի 3-ին Կույախոգայի շրջանի շերիֆի գրասենյակը հայտարարել էր, որ իրենց հետաքննությունն ավարտված է, և իրենք իրենց եզրակացությունները փոխանցել են շրջանի դատախազին։ Կայախոգի շրջանի դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ Թամիր Ռայսի մահը մարդասպանություն է ճանաչվել[9]։ Մի քանի ամիս անց մեղադրող կողմը ցուցմունք է տվել մի մեծ ժյուրիի կողմից, որը հրաժարվել է մեղադրանք ներկայացնել ոստիկաններին, հիմնականում այն հիմքով, որ երբ ժամանել է ոստիկանությունը, նա տեղեկություն է ստացել, որ կասկածյալի մոտ առկա է իսկական հրազեն։ Քլիվլենդ քաղաքի դեմ Ռայս ընտանիքի կողմից հարուցված հայցը հետագայում քաղաքի իշխանությունների կողմից կարգավորվել է 6 մլն դոլար գումարով։

Ավելի վաղ Լոհմանն աշխատել է Ինդեփենդենսում որպես ոստիկան, նա էմոցիոնալ անկայուն և ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել[10]։ Լոհմանն այս փաստը չի բացահայտել Քլիվլենդի ոստիկանություն մուտք գործելիս իր հայտարարության մեջ, և Քլիվլենդի ոստիկանությունը երբեք չի ստուգել իր նախորդ աշխատանքային փորձը, նախքան նրան վարձելը։ 2017 թվականին հետաքննությունից հետո Լոհմանն ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ թաքցրել է այդ տեղեկատվությունը իր հայտարարության մեջ։

2017 թվականի մարտի 15-ին «911»-ի դիսպետչեր Կոնստանս Հոլլինգերը հեռացվել էր աշխատանքից, այն բանի համար, որ ոստիկանության աշխատակիցներին ժամանակին չի հայտնել, որ Ռայսը «հավանաբար անչափահաս է», և որ նա «հավանաբար ոչ իրական զենք» է ունեցել։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Բորսը ծաղրանկար է նկարել իրադարձությունների տվյալների հիման վրա, դրա վրա Ռայսին հրահանգում են ինչպես ոստիկանության կողմից գնդակահարված չլինել։ Նրան խորհուրդ են տալիս «մի հարձակվիր ինձ վրա» գրությամբ շապիկ հագնել և սպիտակ դառնալ[11]։

Ռայսի հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայսը հուղարկավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին, նրա հուղարկավորությանը մասնակցել է շուրջ 250 մարդ[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tamir Rice Shooting - Cleveland Police Dispatch Radio». YouTube. 2014 թ․ նոյեմբերի 24.
  2. 2,0 2,1 Izadi, Elahe; Holley, Peter (2014 թ․ նոյեմբերի 26). «Video shows Cleveland officer shooting 12-year-old Tamir Rice within seconds». Washington Post. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Tom McCarthy in New York, Tamir Rice: video shows boy, 12, shot 'seconds' after police confronted child guardian.com. Retrieved November 26, 2014.
  4. «Tamir Rice Shooting: Tamir Rice Shooting 911 Call Released By Cleveland Police Tamir Rice Video». YouTube. 2014 թ․ նոյեմբերի 26.
  5. Ferrell, Nikki (2014 թ․ նոյեմբերի 26). «Cleveland Police name Timothy Loehmann, officer who shot Tamir Rice, 12, on west side». Scripps TV Station Group. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. Fitzsimmons, Emma (2014 թ․ նոյեմբերի 23). «12-Year-Old Boy Dies After Police in Cleveland Shoot Him». New York Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Tamir Rice: US police kill boy, 12, carrying replica gun». BBC. 2014 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. MacDonald, Evan (2014 թ․ նոյեմբերի 24). «Cause of death released for 12-year-old boy shot by Cleveland police». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Death of Tamir Rice, 12-year-old shot by Cleveland police, ruled a homicide». Washington Post.
  10. Mai-Duc, Christine. «Cleveland officer who killed Tamir Rice had been deemed unfit for duty». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. Matt Bors (2014 թ․ նոյեմբերի 25). «Play Safe!». Truthout.
  12. «Tamir Rice’s family blasts police at boy’s Cleveland funeral»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]