Թաիլանդական սեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաիլանդական սեն

Սեն, դրամական միավորը կարճատև և սահմանափակ շրջանառություն է ունեցել Բանգկոկում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեն» անունով մետաղադրամը հայտնվել է Թաիլանդում 1943 թվականին, ճապոնական օկուպացիոն իշխանությունների կողմից, ամբողջ երկրում օգտագործելու համար։ Սակայն այդ դրամն այնպես էլ չներկայացվեց ընդհանուր շրջանառության, այլ օգտագործվեց միայն ճապոնական ռազմական անձնակազմի Բանգկոկի ակումբներում, ընդամենը երկու տարի ժամանակահատվածում։ Թաիլանդի սենի կարճատև կյանքն ավարտվեց 1945-ին, Ճապոնիայի կապիտուլյացիայի հետ միաժամանակ։

Սենը Թաիլանդում արտադրվել է հետևյալ տեսակներով.

1 սեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է Թաիլանդի խորհրդանշանը (Գարուդան), ներքևում՝ թայերեն գրություն։ Ետևի կողմի (դարձերեսի) կենտրոնում՝ «1» թվանշանը, նույնպես շրջապատված թայերեն գրությամբ։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման քանակը հայտնի չէ։

Նումիզմատական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դրամի՝ շրջանառությունից զրկվելու հետևանքով այն հիմնականում ոչնչացվել է, կամ զանվածաբար ձուլման ենթարկվել։ Հետևաբար միայն պահպանվել են այս մետաղադրամի եզակի նմուշներ, և կատալոգները Թաիլանդի օկուպացիոն 1 սեն դրամը գնահատում են 2250 դոլար։

5 սեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5 սեն դրամի երեսի կողմը և դարձերեսը նույնն են, ինչ և 1 սեն դրամի երկու կողմերը, միայն մեկ տարբերությամբ՝ «1»-ի փոխարեն դրվաց է «5» թվանշանը։

  • Տրամագիծ՝ 15 մմ
  • Բաղադրություն՝ անագ
  • Թողարկման թվականը՝ 1943
  • Արտադրված քանակը՝ անհայտ
  • Կատալոգի համարը՝ KM # 10
  • Նումիզմատական արժեքը՝ 2 250 դոլար («չօգտագործված» վիճակում)

10 սեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10 սեն դրամի երեսի կողմը և դարձերեսը նույնն են, ինչ և 1 սեն դրամի երկու կողմերը, միայն մեկ տարբերությամբ՝ «1»-ի փոխարեն դրվաց է «10» թվանշանը։

  • Տրամագիծ՝ 18 մմ
  • Բաղադրություն՝ անագ
  • Թողարկման թվականը՝ 1943
  • Արտադրված քանակը՝ անհայտ
  • Կատալոգի համարը՝ KM # 15
  • Նումիզմատական արժեքը՝ 1 500 դոլար («չօգտագործված» վիճակում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century), Page 1818.