Թադևոսյան արական դպրոց (Շուշի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշիի Վերին թաղի սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ եկեղեցին

Թադևոսյան արական դպրոց, ուսումնական հաստատություն Շուշի քաղաքի Վերին թաղի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից։ Հիմնվել է 1895 թվականին հիմնվում է շուշեցի բաքվաբնակ Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ։ Նույն թվականին ցարական կառավորության հրամանով այն փակվում է և վերաբացվում 1905 թվականին՝ ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո։

Եղել է երկսեռ դպրոց, որը 1908/09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը` աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ, իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ և 123 սան։ Լինելով հոգաբարձության կազմում՝ Իսահակ Թադևոսյանը ոչ միայն ավելի քան հիսուն աշակերտի թոշակ, սնունդ և հագուստ էր մատակարարում, այլև դպրոցի գոյատևման համար հատկացնում էր 30.000 ռուսական ռուբլի, որի համար էլ արժանանում է հայրապետական օրինության կոնդակի։