Թագավորական աշտարակի գանձը
Թագավորական աշտարակի գանձը | |
---|---|
Մշակող | Her Interactive |
Հրատարակիչ | Dreamcatcher Interactive |
Դիստրիբյուտոր | Steam |
Վայր | ԱՄՆ |
Թողարկման թվական | օգոստոսի 1, 2001 և մայիսի 22, 2017[1] |
Պլատֆորմներ | Վինդոուզ |
Ժանր | քվեստ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Կրիչ | թվային բաշխում |
Պաշտոնական կայք | herinteractive.com/shop-games/nancy-drew-treasure-in-the-royal-tower/ |
Թագավորական աշտարակի գանձը(աանգլ.՝ Treasure in the Royal Tower) Նենսի Դրյու խաղաշարքի չորրորդ խաղն է, որը արտադրվել է Her Interactive[2][3][4][5] ընկերության կողմից և նախատեսված է Microsoft Windows համակարգի համար։ Այն դուրս է եկել 2001 թվականի օգոստոսի մեկին։ Խաղի գլխավոր հերոսը երիտասարդ դետեկտիվ Նենսին Դրյուն է։ Խաղում գործում են ավագ դետեկտիվ և կրտսեր դետեկտիվ ձևերը։ Խաղի սյուժեն հիմնված է 1995 թվականին լույս տեսած համանուն գրքի հիման վրա[6][7]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նենսի Դրյուն իր ձմեռային արձակուրդը վայելում է Վիսկոնսին քաղաքի Վիքֆորդ ամրոցում։ Նրա ժամանելուց քիչ անց պարզվում է, որ ամրոցի գրադարանը ամբողջովին խառնաշփոթի է ենթարկվել և հյուրերից մեկը թալանվել է։ Բացի դրան եղանակի վատթարացման պատճառով ամրոցի հյուրերը որոշ ժամանակով չեն կարող լքել տեղանքը։ Ամրոցը եղել է միլիոնատեր Էզրա Վիքֆորդի սեփականությունը։ Ամրոցում առկա աշտարակներից մեկը Վիքֆորդը բերել է Ֆրանսիական Ռոշմոնդ ամրոցից և ավելացրել իր ամրոցին։ Աշտարակը ժամանակին պատկանել է ֆրանսիական թագուհի Մարիա-Անտուանետտային, բայց աշտարակի մուտքը փակ է և բացի դրանից ամրոցում կան շատ թաքնված միջանցքներ և դռներ, որոնք բացվում են դեպի Էզրա Վիքֆորդի թաքցրած սենյակները, որտեղ նա կարող էր պահած լինել անգին գանձեր։
Հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նենսի Դրյու - տասնութամյա երիտասարդ դետեկտիվ, ով պետք է իր տաղանդի շնրոհիվ կարողանա բացահայտել, թե կատարվող տարօրինակ իրադարձությունները ինչի հետ են կապված և ով է դրանց ետևում։
- Դեքստեր Իգան - ամրոցի տնտեսվարը, ով եղել է ամրոցի նախկին տեր Էզրա Վիքֆորտի որդեգրած երեխան։
- Ժաք Բրունե - ֆրանսիացի դահուկավազքի չեմպիոն, ով ժամանակավոր աշխատում է ամրոցում։ Նա շատ է ցանկանում ամուսնանալ իր սիրելի Իզաբելի հետ։ Ժաքի պապը ժամանակին օգնել է աշատարակը ամրոցին միացնելու աշխատանքներում։ Նենսին կասկածում է, որ Ժաքը ինչ որ կարևոր բան է թաքցնում։
- Լիզա Օստրում - ֆոտոլրագրող, ով ապրում է ամրոցում իր հերթական հոդվածը գրելու նպատակով։ Նա շատ է հետաքրքրվում ամրոցում մնածող հյուրերի կյանքով։ Նրան նաև շատ է հետաքրքրում ամրոցի առեղծվածային աշտարակը։
- Բեատրիս Հոչկինս - պրոֆեսոր, ով մասնագիտացված է պատմության մեջ՝ հիմնականկում Մարիա Անտուանետտայի ժամանակաշրջանի։ Նրա սենյակը թալանել են։ Նենսի կասկածում է, որ պրոֆեսորը կարող է լինել կատարվող իրադարձությունների ետևում ցանկանալով գտնել և իրեն պահել աշտարակում պահված Մարիա Անտուանետտայի գանձը։
Դերակատարում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նենսի Դրյու - Լենի Մինելա
- Դեքստեր Էգան - Թոմաս Թտյուարտ
- Ջաքես Բրունեյս - Ջասթին Բարրեթ
- Լիսա Օսթրում - Թարա Վ. Սմիթ
- Պրոֆեսոր Բեատրիս Հոթքինս - Քերի Հիլայ
- Նեդ Նիքերսոն - Սքոթ Քարթի
- Բեսս Մարվին - Քլեր Գալաղեր
- Ջորջ Ֆեյն - Մոուրեն Նեյսոն[8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Steam — 2003.
- ↑ Fournier Heidi (ապրիլի 6, 2004)։ «Nancy Drew: Treasure in the Royal Tower review»։ Adventure Gamers։ Վերցված է հոկտեմբերի 21, 2014
- ↑ Stone David (փետրվարի 2, 2010)։ «Nancy Drew: Treasure in the Royal Tower Review»։ Gamezebo։ Վերցված է հոկտեմբերի 21, 2014
- ↑ Ivey Ray (սեպտեմբերի 4, 2012)։ «Nancy Drew: Treasure in the Royal Tower»։ Just Adventure։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2014
- ↑ Laarni Almendrala Ragaza (նոյեմբերի 26, 2001)։ «Nancy Drew: Treasure in the Royal Tower»։ PC Mag։ Վերցված է հոկտեմբերի 21, 2014
- ↑ [1], Treasure in the Royal Tower Teaser Trailer
- ↑ «Nancy Drew Treasure in the Royal Tower | Girl Games Online»։ Her Interactive։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 8, 2013-ին։ Վերցված է հունիսի 2, 2013
- ↑ «Nancy Drew Treasure in the Royal Tower IMDb»