Ընտրասերման տնկարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտրասերման տնկարան, նախատեսված է առանձին էլիտային բույսերի լավագույն սերունդների համեմատաբար գնահատման ու ընտրության համար՝ դրանց հետագա ուսումնասիրման և բազմացման նպատակով։ Ընտրասերման տնկարանի բոլոր նմուշների գնահատումները կատարվում են չափորոշիչ սորտերի համեմատությամբ։ Նյութի ծավալից, բնույթից և ընտրասերումնային մշակման մեթոդներից կախված՝ ընտրասերման տնկարանում նմուշները կարող են ուսումնասիրվել 1 կամ 2 տարի։ Ընտրասերման տնկարանը ներառում է 500–5000 և ավելի նմուշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։