Jump to content

Ընտանի իմաստասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանի իմաստասեր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1854
ԳրասենյակԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Լուծարվել է1855

«Ընտանի իմաստասեր» («Ընտանի իմաստասէր»), բարոյախոսական, մանկավարժական և գրական հանդես (սկզբում՝ կիսամսյա, ապա՝ ամենամսյա)։

Լույս է տեսել Կ. Պոլսում 1854-1855 թվականներին։ Խմբագիր՝ Վ. Սոֆյալան։

Հայ կանանց դաստիարակությանը և բարոյական կրթությանը վերաբերող առաջին պատկերազարդ պարբերականն է։ Անդրադարձել է ընտանիքում և հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման, հոգևոր ու մտավոր կյանքի հարստացման, սիրո և ազատության խնդիրներին։ Հետևել է Ժան-Ժակ Ռուսոյի և ժամանակի եվրոպական առաջադեմ մանկավարժության սկզբունքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։