Ընտանեկան տոնակատարության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանեկան տոնակատարության օր
ռուս.՝ День семейного торжества
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲարաս Խալզանով
Սցենարի հեղինակՎլադիմիր Վալուցկի
ԴերակատարներԻգոր Լեդոգորով
ԵրաժշտությունՎադիմ Բիբերգան
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն

«Ընտանեկան տոնակատարության օր» (ռուս.՝ «День семейного торжества»), 1976 թվականի խորհրդային ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Բարաս Խալզանովը Սվերդլովսկի կինոստուդիայում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1977 թվականի հուլիսին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանվոր Պյոտր Սավիչևն իր ամբողջ կյանքը նվիրել է իր երեք երեխաների ուսուցմանն ու դաստիարակությանը։ Երեխաները, դառնալով չափահաս, ցրվել են ամբողջ երկրով մեկ։

Բժշկի մոտ ընդունելության ժամանակ Պյոտրն իմանում է, որ մահացու հիվանդ է։ Շտապ հեռագրով նա իր երեխաներին հրավիրում է ենթադրյալ ընտանեկան տոնակատարության։ Նրանք գալիս են։ Վերջապես ամբողջ ընտանիքը հավաքվում է[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Լեդոգորով – Պյոտր Սավիչև
  • Նինա ՈւրգանտԴարյա Ստեպանովնա, Պյոտրի երկրորդ կինը
  • Բորիս Նովիկով – Ֆեոդոր Մատվեև
  • Գենադի Սայֆուլին – Վիկտոր, Պյոտրի ավագ որդին
  • Վալենտինա Մալյավինա – Իրինա, Պյոտրի դուստրը
  • Յուրի Սորկին – Վալերի
  • Մարիաննա ՎերտինսկայաԿիրա
  • Յուրի Պուզիրյով – բժիշկ, Պյոտրի ընկերը
  • Իվան Նասոնով – Իգոր
  • Անդրեյ Մայորով – Սերգեյ
  • Յուրի Վասիլև – Նիկոլայ Իվանովիչ Ռոկոտով, Վիկտորի մարզիչը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Բարաս Խալզանով
  • Սցենարիստներ՝ Վլադիմիր Վալուցկի, Վիկտոր Վիկտորով
  • Օպերատոր՝ Իգոր Լուկշին[4]
  • Կոմպոզիտոր՝ Վադիմ Բիբերգան
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Իգոր Շաֆերան
  • Նկարիչ՝ Բորիս Դոբրովոլսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ընտանեկան տոնակատարության օր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «ДЕНЬ СЕМЕЙНОГО ТОРЖЕСТВА». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «День семейного торжества». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  4. «Ընտանեկան տոնակատարության օր» ֆիլմը kinopoisk.ru կայքում