Jump to content

Ընտանեկան հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտանիքի հոգեբանություն, հոգեբանության բաժին է, որն ուսումնասիրելով էվոլյուցիան ու բնույթը ամուսնության և ընտանեկան հարաբերությունների, նրանց առաջացման յուրահատկությունները, ձևավորումը, կայունացումն ու քայքայումը, նկարագրելով ընտանեկան և ամուսնական հատկանիշների, ընտանիքի անդամների սոցիալ-հոգեբանական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները միմյանց հետ[1]։

1960-1970-ական թվականներին՝ ամուսնությունն ու ընտանիքը հետազոտությունների առարկա դարձան մասնագետների, այդ թվում նաև հոգեբանների կողմից։ Սկզբում ընտանիքը ուսումնասիրվել է հոգեկան հիվանդությունների հետ կապված կանխարգելումը կամ ընտանիքի դաստիարակության թերությունները։ Ավելի ուշ, ընտանիքի հոգեբանության տեսողական դաշտում աչքի ընկան այնպիսի գիտության բնագավառներ ինչպիսիք են՝ պատմությունը և էվոլյուցիայի ամուսնության ձևը, ընտանեկան կյանքի ցիկլը, ամուսինների փոխհարաբերությունները, ծնողների և երեխաների փոխհարաբերությունները, ընտանիքի և հասարակության փոխհարաբերությունները և այլն։

Ընտանեկան հոգեբանության տիրույթում է գտնվում ընտանիքում՝ սեռական հարաբերությունների հարցը։

ԱՐԴԻ ԲՋՋԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

§ 1. Ընտանիքի զարգացման խնդիրը

Արդի ընտանիքիների առաջացումը և հետագա գոյատևումը հետազոտողներն անվանում են «զարգացում» և ապա՝ փորձում առանձնացնել դրա որոշակի փուլեր։ Վիճելի համարելով ընտանիքի զարգացման անլուծելի խնդրի մասին տարբեր փուլերում առանձնացվող տեսակետը՝ գտնում ենք, որ այն լուրջ վերանայման կարիք ունի և այդ նպատակով առաջադրում ենք մի շարք դրույթներ.

Վերնագրի տեքստ[խմբագրել կոդը]

[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Ընտանիքն իր գոյության ընթացքում անցնում է փոփոխությունների մի երկարատև գործընթաց, որը կարելի է բաժանել փուլերի (կամ շրջանների)։ Դիտարկելով բջջային ընտանիքի կյանքի ուղին՝ ստեղծվելու պահից մինչև նրա վերացումը(երբ ամուսինները մահանում են), կարելի է տեսնել փոփոխությունների մի ամբողջ շղթա։

2. Ամեն մի փոփոխություն չէ, որ կարելի է զարգացում համարել։ Որոշ փոփոխություններ, անկասկած, ունեն զարգացման բնույթ, բայց կան նաև ընտանիքի կենսագործունեության այնպիսի փուլեր, որոնք կամ լրիվ հետընթաց (ռեգրեսիվ) բնույթ ունեն, կամ էլ պարունակում են քայքայման, հետաճի տարրեր։

3. Յուրաքանչյուր ընտանիք ունի ինչպես առաջադիմական զարգացման, այնպես էլ հետընթացի, քայքայման և ճգնաժամերի փուլեր։ Այդպիսին է իրականությունը, որը և պետք է արտացոլվի ընտանիքի հոգեբանության գիտական տեսության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Семейная психология — Шнайдер Л. Б.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шнейдер, Лидия Бернгардовна. Семейная психология. — М.: Деловая книга, 1999. — 3000 экз.
  • Սեդրակ Ա. Սեդրակյան, Ընտանիքի հոգեբանություն Երևան 2010։
  • Ադիբեկյան Ա., Հայ ընտանիքի բջջայնացման հեռանկարները, Հայ ընտանիքի ներկան և ապագան, Թեզիսներ գիտաժողովի զեկուցումների, Երևան 1994
  • Ամիրյան Ս., Խոհեր ընտանիքի էվոլյուցիան, Iհ., Երևան, 1967, IIh., Երևան, 1972։