Ընդհանրացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երբ միտքն ընդհանրացնում է, այն քաղում է հասկացության էությունը՝ հիմնվելով բազմաթիվ տարբեր օբյեկտների նմանությունների վերլուծության վրա

Ընդհանրացում, դասական ձևական տրամաբանության մեջ՝

  1. հասկացության կազմավորմանը մասնակցող մտավոր գործողություն, երբ առարկաները վերցվում են ըստ միատեսակ (նույնական) հատկանիշների, որոնք կազմում են հասկացության բովանդակությունը։
  2. Հասկացության ընդհանրացում՝ նրա բովանդակությունից տեսակային հատկանիշը բացառելու տրամաբանական գործողությունը, որի միջոցով ստացվում է ավելի լայն ծավալի (սեռային) նոր հասկացություն։
  3. Ինդուկտիվ ընդհանրացում՝ առանձին փաստերին վերաբերող նախադրյալներից ինդուկտիվ եղանակով ընդհանրական եզրակացության բխեցումը։

Իմացաբանական և մեթոդաբանական առումով ընդհանրացումը ներկայանում է որպես

  • (ա) Էմպիրիկ օրինաչափության ձևակերպում, որն ի մի է բերում փորձնական տվյալների համախմբությունը,
  • (բ) որևէ գաղափարի կամ սկզբունքի առաջադրում, որը միասնական բացատրություն է տալիս փորձից հայտնի երևույթներին,
  • (գ) տեսության հասկացություններն ու սկզբունքները վերացարկման ավելի բարձր աստիճանի հասցնելը՝ տեսության ընդհանրացում, որը հնարավորություն է տալիս այն մեկնաբանելու առարկայական նոր բնագավառներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 105 CC BY-SA icon 80x15.png