Ընդհանրական նամակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ընդհանրական նամակից)

Ընդհանրական նամակներ կամ Կաթողիկե թղթեր, Նոր Կտակարանի գրքերից յոթը՝ Հակոբոսի, Պետրոսի Ա և Բ, Հովհաննեսի Ա, Բ և Գ, Հուդայի նամակները, կոչվում են Ընդհանրական նամակներ։ Այս անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ սրանց հասցեատերերը կոնկրետ անձինք կամ համայնքներ չեն, ի տարբերություն Պողոսի նամակների, այլ ուղղված են Ընդհանուր եկեղեցուն։ Երկրորդ դարից սկսած Հովհաննեսի երկրորդ նամակն արդեն անվանվել է Ընդհանրական (հուն. καθολική)։ Առաջին անգամ յոթ նամակները միասին Ընդհանրական են կոչվել Եվսեբիոս Կեսարացու կողմից։ Հնագույն ձեռագրերում այս նամակները դրված են Գործք Առաքելոցից հետո և Պողոսի թղթերից առաջ։ Այսօրվա տպագրություններում Ընդհանրական նամակները հաջորդում են Պողոսի թղթերին։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր Կտակարան, Ս. Էջմիածին, 1986։
  • Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Ներածություն Նոր Կտակարանի, Էջմիածին, 1996, էջ 118։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Գայայան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003։
  • Ուդո Շնելլե, Ներածություն Նոր Կտակարանի, Գյոթինգեն, 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]