Էքսեկիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այաքսի ինքնասպանությունը

Էքսեկիաս, (Ἐξηκίας, ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. VI դարի հույն բրուտագործ և սափորանկարիչ, «սև ֆիգուրներով» ոճի մեծ վարպետ։ Ստեղծել է էպիկականորեն հանդարտ, պատմողական բնույթի («Աքիլլեսը և Այաքսը շաշկի խաղալիս»), դինամիզմով հարուստ («Այաքսը Աքիլլեսի դին տանելիս»), հոգեբանական պատկերման միտումներով («Այաքսի ինքնասպանությունը») սափորանկարներ։ Էքսեկիասի գործերը աչքի են ընկնում հստակ և զուսպ գծանկարով («Դիոնիսոսը մակույկի վրա»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 99 CC BY-SA icon 80x15.png