Էրոլ Չարլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրոլ Չարլզ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1942(1942-12-10) (81 տարեկան)
Ծննդավայր Կաստրի, Սենթ Լյուսիա
Քաղաքացիություն  Սենթ Լյուսիա
Ի ծնե անուն անգլ.՝ Cyril Errol Melchiades Charles

Սիրիլ Էրոլ Մելքիադես Չարլզ (անգլ.՝ Cyril Errol Melchiades Charles; դեկտեմբերի 10, 1942(1942-12-10), Կաստրի, Սենթ Լյուսիա), Սենթ Լյուսիայի քաղաքական գործիչ, 2021 թվականի նոյեմբերի 11-ից Սենթ Լյուսիայի գլխավոր նահանգապետի պաշտոնակատար սըր Նևիլ Սենակի հրաժարականից հետո[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 10-ին Սենթ Լյուսիայի մայրաքաղաք Կաստրի քաղաքում[3]։

Սովորել է Կաստրիի Սուրբ Ալոիսիուսի տղաների դպրոցում, այնուհետև Սենթ Լյուսիայի Սուրբ Մարիամի քոլեջում։ Անցել է հարկային օրենսդրության վերապատրաստման դասընթաց և Տրինիդադ և Տոբագոյի հաշիվների ստուգման եռամսյա դասընթաց[3]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1992 թվականներին Չարլզն աշխատել է Սենթ Լյուսիայի կառավարության դեպարտամենտներում[3]։

Հաշվեքննիչ պալատի գանձապետական բաժնում ժամանակավոր գործավար[3]։ Ներքին եկամուտների վարչության կրտսեր գործավար, եկամտահարկի տեսուչ, եկամտահարկի ավագ տեսուչ[3]։ Կապի, տրանսպորտի և կոմունալ տնտեսության նախարարության լիցենզավորման ավագ մասնագետ[3]։ 1993 թվականից 2021 թվականներին Չարլզը մարդկային ռեսուրսների մենեջեր էր և օրենսդիր մարմնի աշխատակից[3]։

2007-2021 թվականներին աշխատել է որպես հարկային կառավարման խորհրդատու[3]։

Սենթ Լյուսիայի գեներալ նահանգապետի պաշտոնակատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ Լուչիայի միապետ Եղիսաբեթ Երկրորդը Էրոլ Չարլզին նշանակել է Սենթ Լուչիայի Գեներալ-նահանգապետի պաշտոնակատար՝ սըր Նևիլ Սենակի հրաժարականից հետո։ Երդվել է 2021 թվականի նոյեմբերի 11-ին Սենթ Լուչիայի Կառավարության Տանը[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը կաթոլիկ է։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին[3]։ Ամուսնացած է Անիսիա Սամուելի հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «H.E. Errol Charles Promoted to Acting Governor General». St. Lucia News Online (անգլերեն). stlucianewsonline.com. 2021 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. 2,0 2,1 «His Excellency Cyril Errol Charles appointed Acting Governor General | Loop St. Lucia». Loop News (անգլերեն). stlucia.loopnews.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Saint Lucia - Office of the Governor General». Saint Lucia - Office of the Governor General. sur governorgeneral.govt.lc. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)