Էրիկ Սաբո
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1991[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Šúrovce, Trnava District, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 187 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էրիկ Սաբո (սլովակ.՝ Erik Sabo, նոյեմբերի 22, 1991[1][2], Šúrovce, Trnava District, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), սլովակ ֆուտբոլիստ, «Բեյտար» ակումբի և Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիկն սկսել է ֆուտբոլով զբաղվել իր հայրենի քաղաքի «Շուրովցե» ակումբում։ Շուտով տեղափոխվել է «Սպարտակ» ակումբի պատանեկական թիմ։
2011 թվականի փետրվարի 25-ին կիսապաշտպանը իր նորամուտն է նշել Սլովակիայի առաջնությունում` «Սլովան» ակումբի դեմ խաղի ժամանակ փոխարինման դուրս գալով[3]։ 2011 թվականի հունիսի 30-ին Էրիկը իր առաջին խաղն է անցկացրել եվրոգավաթում` մասնակցելով չեռնոգորյան «Զետա» ակումբի հետ հանդիպմանը[4]։
2011/12 խաղաշրջանը Սաբոն վարձավճարով անց է կացրել Միյավա քաղաքի «Սպարտակ» ակումբում` ստանալով պարբերաբար խաղալու պրակտիկա։ Այս ակումբը հաղթել է Սլովակիայի առաջին լիգան։ Վերադառնալով Տրնավա` Էրիկն սկսել է պարբերակար ընդգրկվել «Սպարտակի» մեկնարկային կազմում։ Երկու խաղաշրջան անընդմեջ (2013/14, 2014/15) Էրիկը դարձել է իր ակումբի լավագույն ռմբարկուն` համապատասխանաբար յուրաքանչյուր մրցաշրջանում 10 և 11 անգամ գոլ խփելով։
2015 թվականի օգոստոսին հայտարարվել է կիսապաշտպանի` հունական ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու մասին[5][6]։ Օգոստոսի 23-ին Սաբոն իր նորամուտն է նշել նոր ակումբում[7]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիկը հանդես է եկել Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում։ 2014 թվականի մայիսի 23-ին իր նորամուտն է նշել Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականում` մասնակցելով Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին[8]։ Սաբոն նաև մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ընտրական փուլի որակավորման երկու խաղերի[9][10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «soccerway.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-05-ին
- ↑ «soccerway.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-05-ին
- ↑ «spartak.sk» (սլովակերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին
- ↑ «paokmania.gr» (հունարեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին
- ↑ «soccerway.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին
- ↑ «SLOVAKIA VS. MONTENEGRO 2-0» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին
- ↑ «SPAIN VS. SLOVAKIA 2-0» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին
- ↑ «LUXEMBOURG VS. SLOVAKIA 2-4» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|