Էվստատիկ տատանումներ
Արտաքին տեսք
Էվստատիկ տատանումներ, համաշխարհային օվկիանոսի և նրա հետ կապված ծովերի մակարդակի դանդաղ («դարավոր») տատանումներ։ Ըստ սկզբնական տեսակետի (Զյուս, 1885), էվստատիկ տատանումների պատճառ էր համարվում Երկրի ջրի ընդհանուր ծավալի փոփոխությունը (օրինակ, սառցադաշտերի առաջացման և հալման դեպքում)։ Հետագայում առաջ քաշվեց այն դրույթը (Շտիլլե, Պոմպեցկի), որ էվստատիկ տատանումները հիմնականում երկրակեղևի շարժումների արդյունք են։ Այժմ հետազոտողների մեծ մասը գտնում է, որ երկու գործոնն էլ կարևոր են, և էվստատիկ տատանումներ առաջանում են ինչպես տատանողական տեկտոնական շարժումների ազդեցությամբ՝ օվկիանոսային իջվածքների տարողության, այնպես էլ օվկիանոսների ջրի ընդհանուր քանակի փոփոխության հետևանքով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 87)։ |