Էվերտ Պայազատյան
Արտաքին տեսք
| Էվերտ Պայազատյան | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | հունվարի 18, 1940 (85 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | սցենարիստ և կինոգետ |
| Պարգևներ՝ | |
Էվերտ Պայազատյան (Պայազատ, հունվարի 18, 1940, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոգետ, սցենարիստ։ Արվեստագիտության թեկնածու։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986)։
Գրող Սերգո Պայազատի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1982-1995 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը։ 1995-2000 թվականներին եղել է Ռուսաստանի պետկինոյի գլխավոր մասնագետ, 2000-2002 թվականներին՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր։ Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ռեժիսուրայի և դերասանական վարպետության ամբիոնի դոցենտ է։
Հեղինակել է մի շարք հրատարակություններ[1][2]։
Որպես սցենարիստ հանդես է եկել մի շարք ֆիլմերում՝
| Ֆիլմեր | Տարեթիվ |
|---|---|
| Եթե մեզ վիճակված է | 2008 |
| Հրեշտակի վերադարձը | 2005 |
| Գետ | 2002 |
| Իվան Պիրև | 1999 |
| Միխայիր Կալատոզով. ճանապարհ դեպի ինձ | 1998 |
| Պատանդներ | 1991 |
| Դժբախտ պատահար | 1987 |
| Օտար խաղեր | 1986 |
| Չոկո | 1984 |
| Մայրամուտից առաջ | - |
| Մոլորակ 888 | - |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյումիեր եղբայրների Մեծ Բրոնզե մեդալ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1986
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|