Էստակադային կամուրջ (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստակադային կամուրջ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքԿալինինգրադ
Տեսակկամուրջ
Երկարություն546 մետր
Լայնություն27 մետր
Քարտեզ
Քարտեզ

«Էստակադային կամուրջ» (ռուս.՝ Эстакадный мост), 1972 թվականին կառուցված էստակադային կամուրջ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Կալինինգրադ քաղաքում։

Կամուրջը տեղակայված է Պրեգոլյա գետի երկու ափերին և անցնում է քաղաքի պատմական շրջանով` «Իմմանուիլ Կանտի կղզի» (նախկինում՝ Քյոնիգսբերգ քաղաքի մի մասը` «Կնայպհոֆ»)։ Հանդիսանում է Լենինսկի պողոտայի երթուղու մի մասը` քաղաքային տրանսպորտային կարևորագույն արտերիաներից մեկը։

Ավտոմեքենաների համար ունի չորս գիծ (երկուական յուրաքանչյուր ուղղությամբ), երկկողմանի տրամվայի գիծը մեջտեղում և հետիոտնային մայթեր եզրերի երկայնքով։

կամրջից դեպի «Իմմանուիլ Կանտի կղզի» կա հետիոտնային զառիթափ, ավտոմեքենաների համար վայրէջք չկա։

Կալինինգրադի էստակադային կամրջի դիզայնի հատված

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստակադային կամուրջը կառուցվել է 1972 թվականին[1] Քյոնիգսբերգի յոթ կամուրջներից երկուսի փոխարեն։

Հասարակական տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալինինգրադի հանրային տրանսպորտի բոլոր տեսակների երթուղիներն անցնում են կամրջով. տրամվայի սպասարկման գիծ (տրամվայի երթևեկությունը վերականգնվել է 2010 թվականի հուլիսի 17-ից), տրոլեյբուսի երթուղին, ինչպես նաև ավտոբուսի և տաքսիների մեծ թվաքանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Исторический календарь Калининграда». // Журнал «Запад России», № 1 (18) 1997 год, стр 40.