Էռնեստ Սարուխանյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Սարուխանյանց
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1971(1971-08-19) (52 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ստրելա ՄՊՄԴ (Դոնի Ռոստով)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Բատայսկ)
1992 Ռուսաստան Լոկոմոտիվ (Բատայսկ)
1993 Ռուսաստան Իստոչնիկ 24 (3)
1994 Ղազախստան Գորնյակ (Խրոմտաու) 3 (1)
1995-1997 Ռուսաստան Սպարտակ-Բրատսկի 63 (19)
1998 Ռուսաստան Ֆորտունա (Դոնի Ռոստով)) սիրող․
1999 Ռուսաստան Սպարտակ (Յանտարնի) սիրող․
1999 Ռուսաստան Մաքսիմա (Դոնի Ռոստով) սիրող․
2000 Ռուսաստան Դոն Ազով սիրող․
2000 Ռուսաստան Ուրոժայ (Չերտիկովո) սիրող․
2001 Ռուսաստան Ավիատոր (Բատայսկ) սիրող․
2001 Ռուսաստան Բատայսկ սիրող․
2001 Ռուսաստան Տեմպ-Վիկտորիա (Ազով) սիրող․
2002 Ռուսաստան Ռոստովնեֆտեպրոդուկտ սիրող․
2002 Ռուսաստան Մայակ (Դոնի Ռոստով) սիրող․
2003-2006 Ռուսաստան Բատայսկ սիրող․
2007-2009 Ռուսաստան Բատայսկ-2007 52 (0)
2010 Ռուսաստան ՄԻՏՕՍ 15 (0)
Մարզչական կարիերա
2011-2013 Ռուսաստան ՄԻՏՕՍ մարզիչ
2014 Ռուսաստան Դոնէներգո (Աքսայ) մարզիչ
2015-2018 Ռուսաստան ԲՄԱ (Դոնի Ռոստով) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էռնեստ Էդուարդի Սարուխանյանց (օգոստոսի 19, 1971(1971-08-19), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ նախկին ֆուտբոլիստ (կիսապաշտպան), մինի ֆուտբոլի խաղացող, ֆուտբոլային մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստ Սարուխանյանցը Դոնի Ռոստովի «Ստրելա» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Չափահասների մակարդակում իր կարիերայի առաջին տարիներին խաղացել է սիրողական թիմերում։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը կատարել է 1993 թվականին՝ Դոնի Ռոստովի «Իստոչնիկի» կազմում հանդես գալով երկրորդ լիգայում։

1994 թվականին հանդես է եկել Ղազախստանի բարձրագույն լիգայի «Գորնյակ» (Խրոմտաու) ակումբում, որի կազմում անցկացրել է երեք հանդիպում և խփել մեկ գոլ։ Իր նորամուտային հանդիպումն անցկացրել է 1994 թվականի հուլիսի 3-ին ընդդեմ «Ակտյուբինեցի»[1], իսկ գոլը խփել է ակումբի կազմում անցկացրած իր երկրորդ խաղում՝ հուլիսի 6-ին գրավելով «Յասսի» (Թուրքեստան» ակումբի դարպասը[2]։

Ռուսաստան վերադառնալուց հետո Էռնեստ Սարուխանյանցը երեք տարի խաղացել է «Սպարտակ-Բրատսկի» ակումբում երրորդ լիգայում։ Հետագայում տասը տարի չի խաղացել մեծ ֆուտբոլ պրոֆեսիոնալ մակարդակում, այլ հանդես է եկել Ռոստովի ու մարզի սիրողական թիմերում։ 2003 թվականից խաղացել է «Բատայսկում», որի հետ 2007 թվականին վերադարձել է պրոֆեսիոնալ մակարդակ և երեք մրցաշրջան անցկացրել երկրորդ դիվիզիոնում։ Իր կարիերայի ավարտին հանդես է եկել Նովոչերկասկի «ՄԻՏՕՍ» ակումբում, որի կազմում էլ 39 տարեկան հասակում ավարտել է կարիերան։

Մեծ ֆուտբոլից բացի Էռնեստ Սարուխանյանցը խաղացել է մինի ֆուտբոլ, այդ թվում «Նորիլսկի Նիկել» ակումբի հետ առաջին դիվիզիոնից անցել է բարձրագույն և 1998/99 մրցաշրջանում հանդես եկել բարձրագույն դիվիզիոնում։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Էռնեստ Սարուխանյանցն սկսել է աշխատել որպես մարզիչ «ՄԻՏՕՍ»[3], «Դոնէներգո» (Աքսայ, սիրողական) և Դոնի Ռոստովի ԲՄԱ ակումբների մարզչական շտաբներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]