Էռնեստ Զեյդել
Էռնեստ Զեյդել | |
---|---|
Ծնվել է | 1850 |
Մահացել է | 1922 |
Մասնագիտություն | բժիշկ |
Էռնեստ Զեյդել (1850-1922), գերմանացի բժիշկ, թարգմանիչ։
Բժշկական կրթությունը ստացել է Լայպցիգի համալսարանում։ Տիրապետել է արաբերենին, թուրքերենին և հայերենին։ Զեյդելը հետաքրքրվել է Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատությամբ և ձեռնամուխ եղել դրա թարգմանությանը, որը 1908 թ.-ին արժանացել է Պուշմանովսկու մրցանակի։ Ավելի ուշ, երբ ձեռքն է ընկել Կ․ Գալենի մի աշխատության հայերեն տպագրված թարգմանությունը, Զեյդելը կրկին անդրադարձել է Հայաստանի բժշկագիտության հարցերին։ Կատարած ուսումնասիրությունները տպագրվել են Վիեննայի Մխիթարյան միաբանության 100-ամյակի և «Հանդես ամսօրյա»-ի 25-ամյակի առթիվ լույս տեսած ժողովածուում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 683)։ ![]() |