Jump to content

Էպիկոտիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էպիկոտիլ (հունարեն epi – վրա, վեր և kotyle – խորություն), վերշաքիլային ծունկ (epicotylus), ծիլի ցողունի՝ շաքիլների և առաջին իսկական տերևների միջև ընկած ծունկը։ Կոչվում է նաև գլխ. ցողունի առաջին միջհանգույց։ Որոշ բույսերի Էպիկոտիլ շաքիլի հետ դուրս է գալիս հողի մակերևույթ (ծլարձակման վերգետնյա տիպ, օր.՝ լոբու, դդումի), մյուսների հիպոկոտիլը կարճացած է, շաքիլները մնում են հողում, իսկ Էպիկոտիլ դուրս է բերում բողբոջն առաջին տերևի հետ հողի մակերևույթ՝ դեպի լույսը (ծլարձակման ստորգետնյա տիպ, օր.՝ ոլոռի, կաղնու, հնդկոտեմի)։ Հաճախ Էպիկոտիլ,նաև հաջորդող միջհանգույցները (ինչպես հիպոկոտիլը) կարճացած են, և շաքիլները մակերևույթ են դուրս գալիս շաքիլների տերևակոթիկով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։