Էպանոմի
| Փոքր քաղաք | |||
|---|---|---|---|
| Էպանոմի | |||
հուն․՝ Επανομή
| |||
| |||
| 40°25′34″N 22°55′41″E / 40.42611°N 22.92806°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Thermaikos Municipality? և Commune of Epanomi? | ||
| ԲԾՄ | 50 մետր | ||
| Բնակչություն | ▼8377 մարդ (2021) | ||
| Հեռախոսային կոդ | 239 | ||
| Փոստային դասիչ | 575 00 | ||
|
| |||
Էպանոմի (հուն․՝ Επανομή , մինչ 1940 թվականը՝ Επανωμή [1]), քաղաք հյուսիսային Հունաստանում՝ Սալոնիկի արվարձանն է։ Թերմաիկոս համայնքի պատմական կենտրոնն է՝ Կենտրոնական Մակեդոնիայում՝ Սալոնիկի ծայրամասային շրջանում[2]։ Գտնվում է ծովի մակարդակից 50 մետր բարձրության վրա՝ Թերմաիկոս ծոցի հարավ-արևելյան ափին, Պերեա քաղաքից 9 կմ հարավ, Սալոնիկ կենտրոնից 27 կմ հարավ և Մակեդոնիայի միջազգային օդանավակայանից 15 կմ հարավ-արևմուտք։ Տարածքը 78,716 քառակուսի կմ է։ Բնակչությունը 8979 մարդ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի երկրորդ հանրապետության ժամանակաշրջանում Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը Էպանոմիում կազմակերպել էր գյուղացիական կոնֆերանս, որին ներկա էին գյուղական ժողովների և հանրահավաքների ժամանակ ընտրված տասնյակ պատվիրակներ։ Էպանոմիում ստեղծվել էր գյուղացիական միություն, որը կազակերպում էր Ագրարային կուսակցության կողմնակիցների ձեռքում գտնվող տեղական վարչության կողմից սահմանված մեղավորության և տուգանքների դեմ ցույցեր և հանրահավաքներ։ Դրանց մասնակցում էր ավելի քան 500 գյուղացի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Բնակչություն, մարդ |
|---|---|
| 1991 | 5365[3] |
| 2001 | 6885[3] |
| 2011 | ▲ 8979 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Επανομή (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Επανομή (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- 1 2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
