Էշաք Մեյդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էշաք Մեյդան, Էշեք Մեյդան, լեռնանցք Կիլիկիայում, Զեյթուն գյուղաքաղաքից արևելք, Աղդաղ լեռնաշղթայում։ Էշաք Մեյդանի արևելքում գտնվող Ավազ Գետիկ լեռան հետ կազմում է խոր և աստիճանավոր մի կիրճ՝ Սանդուխ անունով, որ տարածվում է մինչև Սուրբ Փրկիչ վանքն ու Ջերմուկի դաշտը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 347 — 992 էջ։