Jump to content

Էնթիմեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնթիմեմա (հուն․՝ ἐνθύμημα), կրճատ մտահանգում, մասնավորապես կրճատ սիլլոգիզմի տեսակ, երբ, որպես ինքնին հասկանալի, բաց է թողնվում նախադրյալներից մեկը կամ եզրակացությունը։

Օրինակ, «Բոլոր մետաղները հաղորդիչ են, հետևաբար երկաթը հաղորդիչ է», այստեղ բաց է թողնված սիլլոգիզմի փոքր նախադրյալը՝ «երկաթը մետաղ է»։ Սովորաբար հնարավոր է վերականգնել բաց թողնվածը, բայց երբեմն դժվար է, քանի որ միևնույն եզրակացությունը կարող է բխել տարբեր նախադրյալների համակցությունից։

Էնթիմեման գործածվում է հատկապես բանավոր խոսքում, երբ համատեքստն ապահովում է ենթադրվող նախադրյալի անբացահայտ հաշվառումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 59