Էյբլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուզիկը և գյուղացին, որը փակում է նրա ճանապարհը դեպի խաչակրաց արշավանքի կենտրոնական մաս[1]։ Իլյա Ռեպինի (1880-1883) «խաչերթը Կուրսկի նահանգում» նկարի հատված․

Էյբլիզմ (անգլableism, able` «ընդունակ, իրավունակ, գործունակ»), խտրականության տեսակ, որի ժամանակ աշխատունակ մարդիկ դիտվում են որպես նորմալ և հաշմանդամություն ունեցող անձանց գերազանցող, ինչը հանգեցնում է վերջիններիս նկատմամբ նախապաշարմունքների[2]։

Որոշ երկրների օրենսդրություններում կատարվել են փոփոխություններ հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խտրականության բացառման նպատակով։ Որոշ տարածքների ենթակառուցվածքներ են փոփոխվում, որի արդյունքում տեղանքը առավել հարմարեցված է դառնում հենաշարժողական (և ոչ միայն) խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Չնայած այս համընդհանուր ջանքերի որոշ երկրներ այս հարցի վերաբերյալ ունեն բավականաչափ խնդիրներ կապված ինչպես տեղանքի հարմարեցման, այնպես էլ հասարակության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերմունքի։ Գոյություն ունեն բավականաչափ տարածքներ, ենթակառուցվածքներ որոնք հարմարեցված չեն ինչպես հենաշարժողական, այնպես էլ տեսողական կամ լսողական որոշակի խնդիրներ ունեցող անձանց համար։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյբլիզմ ներառում է սոցիալական նախապաշարմունք և համակարգային խտրականություն հաշմանդամություն ունեցող, քրոնիկ սոմատիկ կամ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Էյբլիզմը բնութագրում է մարդկանց՝ կենտրոնանալով միայն վերջիններիս սահմանափակ հնարավորությունների վրա և նրանց կարիքները մղում է հետին պլան՝ համեմատած մյուս մարդկանց հետ, որոնք չունեն նմանատիպ խնդիրներ։ Այս ամենից ելնելով հաշմանդամություն ունեցող անձանց վերագրվում կամ, ընդհակառակը, մերժվում են որոշակի հմտությունները կամ էլ բնավորության գծերը[3]։

Կան մի շարք կարծրատիպեր, որոնք կապված են հաշմանդամության տարբեր տեսակների հետ, և այդ կարծրատիպերը արդարացում են հանդիսանում էյբլիզմ կիրառելու համար։ Էյբլիզմը բացասաբար է ազդում հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա՝ սահմանափակելով նրանց մասնագիտությունների, զվարճանքի և այլնի ընտրությունը և ընդհանուր առմամբ, փոխում է նրանց վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ։

Հասարակության մեջ, որտեղ տարածված է էյբլիզմը, առողջ մարդը դիտվում է որպես նորմալ, մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձինք համարվում են շեղում նորմայից։ Հաշմանդամությունն ընկալվում է որպես վերացում պահանջող մի բան, առավել հաճախ՝ բժշկական միջամտության միջոցով[4]։

Նացիստական Տ-4 ծրագրի քարոզչություն. «60 հազար ռայխսմարկ՝ ահա, թե ինչ է ժառանգական հիվանդությամբ տառապող այս մարդը կյանքի ընթացքում արժենում հասարակությանը։ Համաքաղաքացի, սա էլ քո փողն է»․ ռասայական քաղաքականության վարչություն ռուս., «Նոր սերունդ» հրատարակություն[5][6]։

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության հաճախ դրսևորվող տեսակներից մեկը նրանց ինքնավարության ժխտումն է։ Օրինակ՝ երբեմն մատուցողն ավելի հաճախ է դիմում հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողին, քան հենց իրեն՝ հաշմանդամություն ունեցող անձին[7]։

Ձևեր և դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյբլիզմը բազմաթիվ ձևեր է ունենում ամբողջ աշխարհում։ Երբեմն վնասը հասցվում է մտածված, բայց ավելի հաճախ էյբլիզմը դրսևորվում է խղճահարությամբ։

Մեծ Բրիտանիայում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը կոչվում է նաև դիսեյբլիզմ (disablism)։ Տերմինը տարածված չէ ռուսերենում։ Ենթադրվում է, որ դա էյբլիզմի ավելի կոշտ ձև է։ Այն դեպքում, երբ էյբլիզմը ավելի շուտ կարծրատիպերի ամբողջություն է, իսկ դիսեյբլիզմն ուղղակիորեն բռնի վերաբերմունք հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, վիրավորական վարքագիծ նրանց նկատմամբ[8]։

Կա նաև էյբլիզմի այնպիսի ձև, ինչպիսին է մենթալիզմը՝ խտրականություն հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկատմամբ։

Էյբլիզմի ամենատարածված դրսևորումներից են՝

  • հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտ և շենքեր մուտք գործելու դժվարություն կամ այդպիսի մուտքի իսպառ բացակայություն,
  • հաշմանդամություն ունեցող անձանց անհամապատասխանությունը մշակութային և սոցիալական նորմերին, օրինակ՝ ամուսնության խոչընդոտները[9], հաճախ շրջապատը կարծում է, թե հիվանդությունը վարակիչ է, իսկ արդյունքում շրջանցում են հաշմանդամություն ունեցող անձանց,
  • բարեգործական նպատակներով գումարի հավաքագրումը, որի ժամանակ ցուցադրվում են հաշմանդամություն ունեցող անձինք,
  • շատ ժամանակակից սարքեր չունեն համապատասխան հարմարավետությունը, որպեսզի դրանցից կարողանան լիարժեք և ինքնուրույն օգտվել նաև հաշմանդամություն ունեցող անձինք

Հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ են բռնության զոհ դառնում։ Հաշմանդամություն ունեցող անձանց ավելի քան 90%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում է սեռական բռնության, իսկ 49%-ը սեռական բռնության է ենթարկվում ավելի քան 10 անգամ[10]։

Հաշմանդամություն ունեցող անձանց 50%-ը, որոնք աշխատանք չունեն և միևնույն ժամանակ ունեն դրա ցանկությունը, չեն կարողանում գտնել համապատասխան աշխատանք։ Երբեմն հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատանք չեն ստանում, նույնիսկ եթե նրանք կոմպետենտ են տվյալ աշխատանքի համար և կարողանում են լիարժեք կատարել տվյալ աշխատանքից բխող բոլոր պարտականությունները, իսկ խնդիրը կայանում է նրանում, որ գործատուներն այդ հաստիքի համար առավել հաճախ նախընտրում են ընդունել հաշմանդամություն չունեցող անձանց[11]։

Հաշմանդամություն ունեցող մարդիկ երբեմն նաև բռնի ստերիլիզացվում են, ինչը խախտում է երեխա ունենալու մարդու իրավունքը[12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «էյբլիզմ» տերմինն օգտագործվել է 1981 թվականից։ Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ կողմնակալությունն ու խտրականությունը գոյություն ունեին դրանից շատ առաջ։

17-18-րդ դարերում վճարի դիմաց եվրոպացիները կարող էին այցելել բանտեր, ուղղիչ աշխատանքային ճամբարներ կամ հոգեբուժական հիվանդանոցներ՝ տեսնելու «կատաղած խելագարների», որոնք շղթայված էին վանդակներում։ Մուրացկանության դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի որոշ քաղաքներում 19-րդ դարի երկրորդ կեսին շրջապատի համար «տհաճ» տեսք (հաշմանդամություն) ունեցող մարդկանց արգելվել է փողոց դուրս գալ։ Վերջին նման օրենքը չեղարկվել է 1974 թվականին։

Նացիստական գերմանիայում և դրա կողմից գրավված տարածքներում գործում էր «T-4» եվգենիկ ծրագիրը հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց, մտավոր հետամնաց և ժառանգաբար փոխանցված (խնդիրների) հիվանդների ստերիլիզացման, իսկ հետագայում նաև ֆիզիկական ոչնչացման համար։ Հետագայում ոչնչացման ենթակա անձանց շրջանում ընդգրկվել են անաշխատունակ անձինք (հաշմանդամներ, ինչպես նաև մարդիկ, որոնց հիվանդության տևողությունը գերազանցել է 5 տարին)։ Ի սկզբանե սպանվում էին երեխաները, որոնց տարիքը հասնում էր (մինչև) երեքի, իսկ հետագայում սպանվում էին նաև մեծահասակները։ Եվգենիկան խրախուսում է «ցանկալի» հատկանիշներ ունեցող մարդկանց վերարտադրությունը և խոչընդոտում է «անցանկալի» հատկանիշներ ունեցողներինը։ Նացիստները պնդում էին, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության բեռն են։

Շատերը շարունակում են կիսել այդ կարծիքը։ Այսպիսով, 2013 թվականին Մեծ Բրիտանիայում Քորնուոլի խորհրդի անդամ Քոլին Բրյուերը հայտարարեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաները «պետք է սպանվեն»՝ գումար խնայելու համար։ Նա համեմատական է անցկացրել հաշմանդամություն ունեցող երեխաներևի և հաշմանդամ գյուղատնտեսական կենդանիների միջև, որոնց ֆերմերները սովորաբար ոչնչացնում են դրանց[13]։

Հակազդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված Ազգերի Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան։ 2019 թվականի նոյեմբերի դրությամբ 181 պետություն և Եվրամիությունը մասնակցում են կոնվենցիային (ինչպես նաև 96 պետություն՝ դրան կից կամընտիր արձանագրությանը)։

Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտե (ի սկզբանե բաղկացած էր 12 փորձագետներից, անդամ երկրների թվի 80-ի նշման հասնելու կապակցությամբ ընդլայնվել է մինչև 18 մարդ)՝ կոնվենցիայի կատարումը վերահսկող մարմին, որը լիազորված էր դիտարկել Կոնվենցիայի մասնակից պետությունների զեկույցները, դրանց վերաբերյալ առաջարկություններ և ընդհանուր առաջարկություններ ներկայացնել, ինչպես նաև դիտարկել արձանագրության մասնակից պետությունների կողմից կոնվենցիայի խախտումների մասին հաղորդումները։

Փաստաթուղթը սահմանում է հաշմանդամության հիմքով խտրականության անթույլատրելիությունը, այդ թվում՝ աշխատանքի տեղավորման դեպքում։ Բացի այդ, փոփոխությունները իրավական հիմք են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունների զգալի ընդլայնման համար, այդ թվում՝ վարչական կարգով և դատարանում։ Օրենքը սահմանել է օբյեկտների բոլոր սեփականատերերի և ծառայություններ մատուցողների կողմից կատարման համար պարտադիր հատուկ պարտականություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար պայմաններ ստեղծելու նպատակով[14]։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում հաշմանդամների նկատմամբ խտրականությունն անօրինական է դարձել 1995 և 2005 թվականներին հաշմանդամների նկատմամբ խտրականության մասին օրենքների ընդունումից հետո (Disability Discrimination ակտ 1995)։ Ավելի ուշ այդ օրենքները չեղյալ են հայտարարվել, սակայն դրանց կետերը ներառվել են 2010 թվականի հավասարության մասին օրենքում (Equality Act 2010)։ Օրենքն արգելում է խտրականության մի քանի տեսակներ՝ ուղղակի խտրականություն (էջ 13), անուղղակի խտրականություն (էջ 6 և էջ 19), ոտնձգություն (էջ 26), վիկտիմիզացիա (էջ 27), հաշմանդամության արդյունքում առաջացած խտրականություն (էջ 15) և ողջամիտ միջոցներ ձեռնարկելու անկարողություն (էջ 20)։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1970-ական թվականները ԱՄՆ-ում էյբլիզմը օրենսդրական նորմ էր։ Օրինակ՝ այսպես կոչված «տգեղ օրենքները» (ugly laws) արգելում էին հանրությանը ներկայանալ այն մարդկանց, որոնք համարվում էին անհրապույր[15]։

1973 թվականի վերականգնողական ակտի (Rehabilitation Act of 1973) և 1990 թվականի հաշմանդամների մասին ամերիկյան օրենքի (Americans with Disabilities Act of 1990, կրճատ՝ ADA) 504-րդ բաժինը և այլ բաժինները սահմանել են որոշակի քաղաքացիական իրավական պատժամիջոցներ հանրային վայրերը վերազինելուց հրաժարվելու կամ չկարողանալու համար, որպեսզի համապատասխանեն որոշակի ուղեցույցների, որոնք հայտնի են նաև որպես «ada մուտքի ուղեցույցներ»։ Այս օրենքները նաև օգնեցին ընդլայնել մի շարք հարմարվողական սարքերի օգտագործումը, ինչպիսիք են TTYs-ը (խուլ-համրերի հեռախոսային համակարգեր), համակարգչային ապարատային և ծրագրային ապահովումը, անվասայլակների թեքահարթակները և վերելակները հասարակական տրանսպորտում և բնակելի համալիրներում։ Այս օրենքները նաև արգելում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ուղղակի խտրականությունը պետական ծրագրերում, զբաղվածության ծրագրերում, հասարակական տրանսպորտում և հասարակական վայրերում, ինչպիսիք են խանութներն ու ռեստորանները։

Մշակույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տգեղությունը» և «գեղեցկությունը» ոչ միայն որոշվում են սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա, այլ նաև ծառայում են որպես բարու և չարի հոմանիշներ։ Մարդկանց մտքում «տգեղությունը» կապված է բռնության և վախի հետ, ինչը շահագործվում է գեղարվեստական գրականության, կինոյի, մասնավորապես սարսափ ֆիլմերի և տեսախաղերի մեջ։ Օրինակ՝ հայտնի չարագործ կապիտան Հուկը՝ «Փիթեր Պեն» գրքից ձեռքի փոխարեն կեռիկով, միոտանի/միաչքանի ծովահենի հայտնի կերպարը և այլն, ցուցադրում է երեխաների վախը հաշմանդամներից[16]։ Հաճախ ժողովրդական մշակույթում հաշմանդամները պատկերված են որպես բարեգործության և կարեկցանքի անօգնական օբյեկտներ։ Բայց կան նաև հակառակ օրինակներ այնպիսի գրքերում, ինչպիսիք են «Ծաղիկներ Էլջերնոնի համար» և «Մինչ քեզ հանդիպելը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лясковская О. А. Илья Ефимович Репин. Жизнь и творчество. — М.: Искусство, 1982. — С. 189—192. — 480 с.
  2. Редакция Британской энциклопедии (2013). «Ableism». Encyclopedia Britannica (անգլերեն). Британская энциклопедия. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  3. Linton, Simi (1998). Claiming Disability Knowledge and Identity. New York: New York University Press. p. 9.
  4. Marshak et al. 2009, p. 50.
  5. «USHMM Artifact Gallery: Poster from Neues Volk». www.ushmm.org.
  6. Robertson, Michael; Ley, Astrid; Light, Edwina (2019 թ․ հոկտեմբերի 22). The First into the Dark: The Nazi Persecution of the Disabled. UTS ePRESS. ISBN 9780648124238 – via Google Books.
  7. Ashby, Christine; Jung, Eunyoung; Woodfield, Casey; Vroman, Katherine; Orsati, Fernanda (2015). «'Wishing to go it alone': the complicated interplay of independence, interdependence and agency». Disability & Society. 30 (10): 1474—1489.
  8. Gregor Wolbring: Die Konvergenz der Governance von Wissenschaft und Technik mit der Governance des «Ableism» (PDF; 223 kB). In: Technikfolgenabschätzung — Theorie und Praxis. Nr. 2. September 2009, S. 30. Abgerufen am 19. Januar 2011.
  9. Linton, Simi (1998). Claiming Disability Knowledge and Identity. New York: New York University Press. p. 111.
  10. Sobsey, Dick; Doe, Tanis Patterns of sexual abuse and assault (und) // Sexuality and Disability. — 1991. — Т. 9. — № 3. — С. 243—259. — ISSN 0146-1044. — doi:10.1007/BF01102395
  11. Earle, Sarah (2003). Disability and stigma: an unequal life Արխիվացված 2016-12-01 Wayback Machine. (անգլ.) Speech & Language Therapy in Practice pp. 21—22.
  12. MPs: Abortions being carried out for cleft palates — Telegraph(անգլ.)
  13. Cornwall Councillor, Colin Brewer, Who Said Disabled Children Should Be Put Down, Can’t Be Fired | HuffPost UK
  14. Дискриминация инвалидов запрещена в России с 1 января. ՌԻԱ Նովոստի. 11.01.2016.
  15. Brown, Patricia Leigh (August 20, 2000). «Viewing Ahab and Barbie Through the Lens of Disability». The New York Times
  16. Arthur Shapiro: Everybody Belongs: Changing Negative Attitudes Toward Classmates with Disabilities (Critical Education Practice) retrieved 17. January 2012, ISBN 978-0-8153-3960-1