Էմմա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Գաբրիելյան
Ծնվել էօգոստոսի 10, 1946(1946-08-10) (77 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանասեր

Էմմա Պավելի Գաբրիելյան (օգոստոսի 10, 1946(1946-08-10), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, Լեռնային Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարարի տեղակալ (2000-2007), Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Գաբրիելյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 10-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Չափար գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո՝ 1958-1963 թվականներին, ուսումը շարունակել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 դպրոցում։ Էմմա Գաբրիելյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, աշխատել է կոմերիտմիության քաղաքային և մարզային կոմիտեներում։ Որպես ուսուցչուհի և ուսմասվար 1972-1977 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թիվ 7 և թիվ 9 միջնակարգ դպրոցներում։ 1977 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի լուսավորության մարզային տան (ուսուցիչների տուն) վարչության նախագահ և տնօրեն։ 1980 թվականին ընտրվել է պետական հիմնարկների արհմիության քաղաքային կոմիտեի նախագահ, եղել է «Մոր և մանկան պաշտպանության» հանձնաժողովի նախագահ։

Էմմա Գաբրիելյանը եղել է չորս գումարումների քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1985 թվականի ընտրվել է քաղխորհրդի պատգամավոր, որից հետո՝ գործկոմի պատասխանատու քարտուղար։ Եղել է նաև քաղաքի կանանց խորհրդի նախագահ։

1995 թվականի ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է Լեռնային Ղարաբաղի 2-րդ գումարման գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ[2], Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ։

2000-2007 թվականներին զբազեցրել է սոցիալական ապահովության նախարարի տեղակալի պաշտոնը։

Ամուսնացած է, երեք դստրերի մայր է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երախտագիտություն» մեդալ
  • «Մխիթար Գոշ» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գաբրիելյան Էմմա Պավելի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  2. ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ