Էկոլոգիական խնդիրներ
Արտաքին տեսք
Էկոլոգիական խնդիր, բնական միջավայրի փոփոխությունն է մարդածին գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի և ֆունկցիայի խախտմանը[1]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խնդիրները, որոնք կապված են լանդշաֆտի բաղադրամասերի կամ նրանց համալիրների առանձին խախտումների հետ, պայմանականորեն կարելի է խմբավորել 6 խմբի մեջ[2].
- մթնոլորտային (մթնոլորտի աղտոտում՝ ռադիացիոն, քիմիական, մեխանիկական, ջերմային)
- ջրային (մակերևութային և ստորգետնյա ջրերի սպառում և աղտոտում, ծովերի և օվկիանոսների աղտոտում)
- աշխարհաերկրաձևաբանական (գեոմորֆոլոգիական) (անարդյունավետ պրոցեսների ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում)
- բնահողային (հողերի աղտոտում, էրոզիա, դեֆլյացիա և երկրորդային աղակալում և այլն)
- կենսաբանական (բուսականության տվյալներ, անտառի դեգրադացիա, գերարածեցում, տեսակային բազմազանության կրճատում և այլն)
- կոմպլեքսային (լանդշաֆտային) անապատացում, կենսաբազմազանության նվազում, բնապահպանական տարածքների ռեժիմի խախտում և այլն։
Բնության փոփոխման վերաբերյալ էկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա առանձնացնում են հետևյալ էկոլոգիական իրավիճակները[3].
- անթրոպոէկոլոգիական, բնակչության կյանքի պայմանների և առողջության փոփոխություն,
- բնառեսուրսային, կապված են բնական ռեսուրսների օգտագործման և սպառման հետ, վատացնում են տնտեսության գործունեությունը տարածքների վրա,
- լանդշաֆտագենետիկական, պայմանավորված են լանդշաֆտի ամբողջականության խախտմամբ, գենոֆոնդի կորստով, յուրահատուկ բնական գործոնների կորստով[4]։
Էկոլոգիական խնդիրների դասակարգումը կարելի է կատարել նաև այլ չափանիշների հիման վրա[5].
- ըստ առաջացման հիմնական պատճառների կարելի է տարբերել[6].
- էկոլոգիահիդրոտեխնիկական,
- էկոլոգիաարդյունաբերական,
- ըստ սրության
- ոչ սուր,
- չափավոր սուր,
- սուր,
- շատ սուր,
- ըստ բարդության
- պարզ,
- բարդ,
- շատ բարդ,
- ըստ լուծման հնարավորության
- լուծելի,
- դժվար լուծելի,
- գրեթե անլուծելի,
- ըստ տարածաշրջանների տարածական գրավման
- լոկալ,
- ռեգիոնալ,
- գլոբալ,
- ըստ ժամանակահատվածի
- կարճատև,
- երկարատև,
- գրեթե չանհետացող,
- ըստ սահմանառեգիոնալ գրավման
- տունդրայի խնդիրներ,
- Ռուսաստանի հարավ,
- Բելառուս,
- Ռուսական հարթավայրեր
- Ուրալյան լեռների և այլն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ DASGUPTA, SUSMITA; MOQBUL HOSSAIN, MD.; HUQ, MAINUL; WHEELER, DAVID (2016-08). «FACING THE HUNGRY TIDE: CLIMATE CHANGE, LIVELIHOOD THREATS, AND HOUSEHOLD RESPONSES IN COASTAL BANGLADESH». Climate Change Economics. 07 (03): 1650007. doi:10.1142/s201000781650007x. ISSN 2010-0078.
- ↑ Eccleston, Charles H.,. Global environmental policy : concepts, principles, and practice. March, Frederic,. Boca Raton. ISBN 978-1-4398-9606-8. OCLC 890939321.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Bevan, William (2000). «An Interview with Dr. William Bevan». PsycEXTRA Dataset. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Barnawal, Jyoti (2017). «The Impact of Traffic Related Air Pollution at Various Sites in Noida». Environment Pollution and Climate Change. 01 (04). doi:10.4172/2573-458x.1000136. ISSN 2573-458X.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Living blue planet report : species, habitats and human well-being. Tanzer, John., Phua, Carol., Jeffries, Barney., Lawrence, Anissa., Gonzales, Aimee., Gamblin, Paul. Gland, Switz.: WWF International. 2015. ISBN 9782940529247. OCLC 921303021.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «Appendix E: Glossary. Climate Science Special Report: Fourth National Climate Assessment, Volume I». 2017.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)