Էկոլոգիական խնդիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիական խնդիր, բնական միջավայրի փոփոխությունն է մարդածին գործոնների արդյունքում, որը հանգեցնում է բնության կառուցվածքի և ֆունկցիայի խախտմանը[1]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խնդիրները, որոնք կապված են լանդշաֆտի բաղադրամասերի կամ նրանց համալիրների առանձին խախտումների հետ, պայմանականորեն կարելի է խմբավորել 6 խմբի մեջ[2].

  • մթնոլորտային (մթնոլորտի աղտոտում՝ ռադիացիոն, քիմիական, մեխանիկական, ջերմային)
  • ջրային (մակերևութային և ստորգետնյա ջրերի սպառում և աղտոտում, ծովերի և օվկիանոսների աղտոտում)
  • աշխարհաերկրաձևաբանական (գեոմորֆոլոգիական) (անարդյունավետ պրոցեսների ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում)
  • բնահողային (հողերի աղտոտում, էրոզիա, դեֆլյացիա և երկրորդային աղակալում և այլն)
  • կենսաբանական (բուսականության տվյալներ, անտառի դեգրադացիա, գերարածեցում, տեսակային բազմազանության կրճատում և այլն)
  • կոմպլեքսային (լանդշաֆտային) անապատացում, կենսաբազմազանության նվազում, բնապահպանական տարածքների ռեժիմի խախտում և այլն։

Բնության փոփոխման վերաբերյալ էկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա առանձնացնում են հետևյալ էկոլոգիական իրավիճակները[3].

  • անթրոպոէկոլոգիական, բնակչության կյանքի պայմանների և առողջության փոփոխություն,
  • բնառեսուրսային, կապված են բնական ռեսուրսների օգտագործման և սպառման հետ, վատացնում են տնտեսության գործունեությունը տարածքների վրա,
  • լանդշաֆտագենետիկական, պայմանավորված են լանդշաֆտի ամբողջականության խախտմամբ, գենոֆոնդի կորստով, յուրահատուկ բնական գործոնների կորստով[4]։

Էկոլոգիական խնդիրների դասակարգումը կարելի է կատարել նաև այլ չափանիշների հիման վրա[5].

  • ըստ առաջացման հիմնական պատճառների կարելի է տարբերել[6].
    • էկոլոգիահիդրոտեխնիկական,
    • էկոլոգիաարդյունաբերական,
  • ըստ սրության
    • ոչ սուր,
    • չափավոր սուր,
    • սուր,
    • շատ սուր,
  • ըստ բարդության
    • պարզ,
    • բարդ,
    • շատ բարդ,
  • ըստ լուծման հնարավորության
    • լուծելի,
    • դժվար լուծելի,
    • գրեթե անլուծելի,
  • ըստ տարածաշրջանների տարածական գրավման
    • լոկալ,
    • ռեգիոնալ,
    • գլոբալ,
  • ըստ ժամանակահատվածի
    • կարճատև,
    • երկարատև,
    • գրեթե չանհետացող,
  • ըստ սահմանառեգիոնալ գրավման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DASGUPTA SUSMITA, MOQBUL HOSSAIN MD., HUQ MAINUL, WHEELER DAVID (2016-08)։ «FACING THE HUNGRY TIDE: CLIMATE CHANGE, LIVELIHOOD THREATS, AND HOUSEHOLD RESPONSES IN COASTAL BANGLADESH»։ Climate Change Economics 07 (03): 1650007։ ISSN 2010-0078։ doi:10.1142/s201000781650007x 
  2. Eccleston, Charles H.,։ Global environmental policy : concepts, principles, and practice։ March, Frederic,։ Boca Raton։ ISBN 978-1-4398-9606-8։ OCLC 890939321 
  3. Bevan William (2000)։ «An Interview with Dr. William Bevan»։ PsycEXTRA Dataset։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24 
  4. Barnawal Jyoti (2017)։ «The Impact of Traffic Related Air Pollution at Various Sites in Noida»։ Environment Pollution and Climate Change 01 (04)։ ISSN 2573-458X։ doi:10.4172/2573-458x.1000136 
  5. Living blue planet report : species, habitats and human well-being։ Tanzer, John., Phua, Carol., Jeffries, Barney., Lawrence, Anissa., Gonzales, Aimee., Gamblin, Paul.։ Gland, Switz.: WWF International։ 2015։ ISBN 9782940529247։ OCLC 921303021 
  6. «Appendix E: Glossary. Climate Science Special Report: Fourth National Climate Assessment, Volume I»։ 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]