Էխոյիկ հիշողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իկոնիկ հիշողություն (անգլ.՝ echoic memory), հիշողության ենթահամակարգ, որն ապահովում է տեղեկատվության լսողական վերամշակման արդյունքների պահպանումը շատ կարճ ժամանակով։

Գիտափորձեր[խմբագրել]

Սարքերի միջոցով ստեղծվել է ազդանշանների մատրիցա, որոնք նույնական են Սպերլինգի տեսողական գիտափորձերի ազդակներին։ Էխոյիկ հիշողության հատկությունները առաջինը ցուցադրել են Մորեյը, Բեյթսը և Բարնետը «Չորսականջանի մարդու հետ գիտափորձեր» հոդվածում։ Հետազոտվողին տեղադրում էին չորս բարձրախոսների միջև կամ հագցնում էին կվադրաֆոնիկ ականջակալներ; այդ հարմարանքները թույլ են տալիս ներկայացնել չորս տարբեր հաղորդագրություն միաժամանակ՝ ինչպես լինում է խնջույքների ժամանակ։ Այդ դեպքերում մարդ կարող է ականջ դնել միայն մեկ ձայնի/ազդակի։ Մորեյի գիտափորձում հաղորագրությունը կազմված էր այբուբենի տառերից՝ մեկից չորս հատ, որոնց ներկայացվում էին մեկ, երկու, երեք կամ չորս աղբյուրներով։ Հետազոտվողին խնդրում էին կրկնել հնարավորինս շատ տառեր; մասնակի հաշվետվությամբ որոշ հետազոտություններում վառվում էին չորս լույսեր, որոնք համապատասխանում էին ձայնի աղբյուրի տեղադրությանը և ցույց էին տալիս հետազոտվողին այն աղբյուրները, որոնց ազդակները նա պետք է վերարտադրեր։ Լույսերը վառվում էին տառերի ներկայացումից 1 վայրկյան անց։ Մասնակի հաշվետվությամբ վերարտադրության արդյուքները ավելի բարձր էին լրիվ հաշվետվությամբ արդյունքներից, ինչը ցույց էր տալիս, որ հաստատում էր լսողական տեղեկատվության կարճատև պահպանման մասին էխոիկ հիշողությունում պատկերացումը։

Սպերլինգի մեթոդիկային ավելի մոտ գիտափորձ մասնակի հաշվետվությամբ իրականացրել են Դարվինը, Թուրվեյը և Կրաուդերը։ Ստերեոականջակալների միջոցով հետազոտվողներին ներկայացվում էր լսողական տեղեկատվության մատրիցա, որը նույնական էր վերըներկայացված տեսողական մատրիցային և բաղկացած էր երեքական նշաններից կազմված երեք խմբից, ընդ որում՝ խմբերում խառնած էին թվերը և տառերը։ Հետազոտվողը լսում էր երեքական տարրից կազմված մոտավորապես այսպիսի երեք կարճ ցուցակ․

Ձախ ականջ Երկու ականջ Աջ ականջ
В 8 F

2 6 R
L U 10

Ներկայացման ընդհանուր ժամանակը կազմում էր 1 վայրկյան։ Ներկայացված օրինակում հետազոտվողը կլսեր միաժամանակ B և 8 ձախ ականջում և F և 8 աջ ականջում։ Սուբյեկտիվորեն դա զգացվում էր այնպես, կարծես աջից և ձախից հաղորդագրությունները տեղակայված են իրենց աղբյուրներում, իսկ «մեջտեղի» հաղորդագրությունը թվում էր գլխից եկող։ Այս մեթոդիկան, կարծես, ստեղծում էր «երեքականջանի» մարդու։ Վերարտադրությունը չափվում էր ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի հաշվետվության միջոցով։ Տեսողական հուշումը ուղղանկյան տեսքով արտացոլվում էր հետազոտվողի դիմաց դրված էկրանի ձախ, միջին և աջ կողմերին։ Հուշումի հապաղումը թույլ էր տալիս հիշողության մարումը։ Դարվինը աշխատակիցների հետ դանդաղեցնում էին հուշումի ցուցադրությունը 0, 1, 2, և 4 վայրկյանով։ Էխոյիկ հիշողությունը տևում է 4 վայրկյան, սակայն ամենից ամբողջական տեղեկատվություն պահպանվում է լսողական ազդակի տալուց առաջին վայրկյանի ընթացքում։ [1]

Գրականություն[խմբագրել]

  1. Б. М. Величковский. Эхоическая память

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Роберт Солсо. Когнитивная психология. Питер. 2006