Էլ Ջուբայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
արաբ․՝ الجبيل‎‎
Jubail.JPG
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ԲԾՄ7 մետր
Բնակչություն181 321 մարդ (2010)[1]
Փոստային ինդեքսներ31961
Պաշտոնական կայքjubailcity.com
##Էլ Ջուբայլ (м)
Red pog.png

էլ Ջուբայլ (արաբ․՝ الجبيل‎‎‎), քաղաք Սաուդյան Արաբիայի Էշ-Շարկիա վարչական միավորում (Արևելյան նահանգ)։ Բնակչությունը կազմում է 200․000 մարդ (ըստ 2003 թվականի տվյալների)[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին՝ երկրի՝ նավթով ամենահարուստ շրջաններից մեկում[2]։ Էլ Ջուբայլում աշխատում են մի շարք ձեռնարկություններ, որոնք արտադրում են ձիթելու յուղեր, բենզին, դիզելային վառելիքներ և այլ նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքներ։ Արտադրվում է նաև պողպատ (շինարարության համար արմատուրա՝ Hadeed[3] ընկերությունը և նավթային արդյունաբերության համար անխափան խողովակներ՝ JESCO[4], ArcelorMittal[5] ընկերությունները) և քիմիական պարարտանյութեր[2]։ Քաղաքը Սաուդյան Արաբիայի ամենադինամիկ զարգացող արդյունաբերական կենտրոններից մեկն է։

Բարեկարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Ջուբայլը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաբարեկարգ քաղաքներից մեկը[2]․ կան մի շարք լողափերով ծովածոցեր։ Մայրուղիները հատում են ամբողջ քաղաքը։ Բազմաթիվ այգիներ ոռոգվում են աղազրկված ջրով[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Ջուբայլի մոտ գտնվում է IV դարի քրիստոնեական տաճարի ավերակներ, որոնք հայտնաբերվել են 1986 թվականին։ Իշխանությունն այն թաքցնում է տեղի բնակիչներից և օտարերկրացիներին ու նույնիսկ հնագետներին արգելում այցելել այս հուշարձան[6][7]։

Քաղաքի մոտակայքում գտնվում է աշխարհի ամենախոշոր նավթային հանքավայրերից մեկը՝ Բերրին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. تعداد السكان والمساكنGASTAT.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Jubail» (անգլերեն)։ LookLex Encyclopaedia։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-19-ին։ Վերցված է 2011-02-24 
  3. «Hadeed»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-18-ին։ Վերցված է 2019-08-04 
  4. JESCO
  5. Saudi Arabia — Jubail Archived 2016-02-02 at the Wayback Machine. ArcelorMittal
  6. «Digging Up the Saudi Past: Some Would Rather Not» by Donna Abu-Nasr and Lee Keath
  7. Ham Anthony (2004)։ Lonely Planet: Saudi Arabia։ էջ 158։ ISBN 9781740596671։ Վերցված է 2009-09-01 
  8. Giant Oil Fields of the World, 2005: «Top 18 Giant Fields. 5. Berri Saudi Arabia 1964 10-25 GB URR»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]