Էլ Բադի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Բադի պալատ
արաբ․՝ قصر البديع‎‎
Երկիր` Մարոկկո
Ճարտարապետական ոճ`Moroccan architecture?
Քարտեզ
Քարտեզ

Էլ Բադի պալատ (արաբ․՝ قصر البديع‎‎, նշանակում է անհամեմատելի պալատ), ավերված պալատ է, որը գտնվում է Մարաքեշում, Մարոկկոյում։ Այն կառուցվել է Արաբական Սահադիան դինաստիայի սուլթան Ահմադ ալ-Մանսուրի հրամանով 1578 թվականին։ Շինարարությունը ֆինանսավորվել է երեք թագավորների ճակատամարտից հետո պորտուգալացիների զգալի վճարած փրկագնով։ Պալատն այսօր համարվում է Մարոկկոյի տեսարժան վայրերից մեկը[1] It is currently a popular tourist attraction.[1]:

Շինարարություն և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի շինարարությունը տևել է քսանհինգ տարի և ավարտին է հասցվել մոտ 1593 թվականին։ Այն համարվել է Սահադիան ժամանակաշրջանի լավագույն շինարարությունը։ Պալատը կառուցվել է ժամանակի ամենաթանկ նյութերից, ներառյալ ոսկին և օնիքսը, ասում են սյունաշարը՝ կառուցված մարմարից, փոխանակվել է իտալական առևտրականներից շաքարի դիմաց։ Շենքի բնօրինակը ենթադրվում է, որ կազմված էր 360 զարդարուն սենյակներից, բակից (135×110 մ) և կենտրոնական լողավազանից (90×20 մ)[2]։

էլ Բադի պալատ

Պալատում կա մի քանի մեծ տաղավարներ, որոնք համարվում են որպես ամառանոց։ Ամենախոշոր մասը , որն անվանվում է Koubba el Khamsiniya թարգմանաբար նշանակում է «Հիսուն տաղավար», որը այդպես է անվանվել կամ իր մակերեսի պատճառով կամ էլ, որ այտեղ գտնվել է 50 սյունակ։ Պալատը ներառում է նաև մի քանի ախոռներ և զնդաններ[2] The site also includes several stables and dungeons.[2][3]:

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահադյանների անկումից և Ալաոիթյան դինաստիայի վերելքից հետո, պալատը մտավ արագ անկում։ Սուլթան Իսմաիլ Իբն Շարիֆի հրամանով պալատի շինանյութերը և զարդարանքները պիտի օգտագործվեն իր նոր մայրաքաղաքի Մեքսեսում իր նոր պալատի կառուցման մեջ[2]։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը այսօր հայտնի է զբոսաշրջիկներին։ Համալիրը պարունակում է թանգարան, ինչպես նաև այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսիք են վերականգնված 12-րդ դարի մզկիթը, որը ժամանակին կանգնած էր Կոտուբյա մզկիթում։

Մի քանի տարի շարունակ պալատում տեղի է ունեցել Մարակեշի ժողովրդական բանահյուսության փառատոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jacobs, Daniel; McVeigh, Shaun (2010). The Rough Guide to Morocco. Dorling Kindersley Ltd. էջ 366.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Honnor, Julius (2012). Morocco Footprint Handbook (6 ed.). Footprint Travel Guides. էջ 60.
  3. Searight, Susan (1999). Maverick Guide to Morocco. LA, USA: Pelican Publishing Company, Inc. էջեր 403.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Բադի պալատ» հոդվածին։