Էլիտա (գյուղատնտեսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլիտ ( ֆրանսեռեն elite – լավագույն, ընտրովի), լավագույն, ընտրովի սերմեր, բույսեր կամ կենդանիներ, որոնք ստացվել են ընտրասերմամբ և օգտագործվում են հետագա բուծման կամ բազմացման համար։ Բույսերի ընտրասերման համար ելիտ են պոպուլյացիա ներից ընտրված լավագույն բույսերը՝ նոր սորտերի ստեղծման համար, սերմնաբուծության մեջ՝ ստացված սորտի ընտրվածլավագույն բույսերի սերունդները։ Էլիտային սերմերն առավել լրիվությամբ են փոխանցում սորտի ժառանգ հատկանիշներն ու հատկությունները, մյուս բուծված սերունդների համեմատ ունեն ամենաբարձր սորտային մաքրությունը (տիպականությունը), զերծ են հիվանդություններից, ունեն բարձր ֆիզ և ցանքային որակներ՝ I կարգի չափորոշչից ոչ ցածր (տես Սերմերի դասեր)։ Անասնաբուծության մեջ էլիտ և Է-ռեկորդ դասերից են ըստ ծագման, արտակազմվածքի և մարմնակազմվածքի, ժառանգ որակների և մթերատվության բոնիտման I դասի պահանջները գերազանցող գկ- ները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։