Էլեկտրոնային մարքեթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնային մարքեթինգ (անգլ.՝ Electronic Marketing, Էլեկտրոնային շուկայավարություն), շուկայական գործունեության տեսակ, որն իրականացվում է էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ։ Էլեկտրոնային միջոցները ներառում են անհատական համակարգիչ (PC), անձնական թվային օգնական (PDA), բջջային հեռախոս, կոմունիկատորներ, հեռախոս, ինչպես նաև տարբեր տեսակի կապեր՝ Համացանց, ֆիքսված հեռախոսակապ, բջջային կապ։ Էլեկտրոնային մարքեթինգի հիմնական տեսակներն են՝ ինտերնետ մարքեթինգը, բջջային մարքեթինգը, հեռախոսային հարցումների ծառայությունները։

Ինտերնետ մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետ մարքեթինգը ներառում է ինչպես կայքի ստեղծումը, այնպես էլ դրա կիրառման ցանկացած եղանակ։ Ներառում է նաև ինտերնետում ապրանքանիշի, ապրանքների և ծառայությունների գովազդման տարբեր մեթոդներ՝ շահույթ ստանալու, իմիջը ամրապնդելու, տեղեկատվություն տարածելու և այլ խնդիրներ լուծելու միջոցներ[1]։

Ինտերնետ մարքեթինգի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայքերի, վեբ էջերի, պորտալների ստեղծում, այդ թվում՝ վեբ դիզայն, վեբ նախագիծ, վեբ ծրագրավորում և Վեբ կառավարում։
  • Կայքի որոնման համակարգի օպտիմալացում և առաջխաղացում, ներառյալ կայքի ներքին և արտաքին օպտիմալացում (SEO)
  • Գովազդ Համացանցում, որը լինում է կոնտեքստային, բաններային և ոչ ստանդարտ։
  • PR ինտերնետում, որը ներառում է նորությունների, մամուլի հաղորդագրությունների և հոդվածների ստեղծում, ինչպես նաև դրանց հրապարակումը տարբեր կայքերում՝ ապրանքանիշի առաջխաղացման, հավատարմության ձևավորման, ընկերության և ծառայությունների մասին տեղեկատվության տարածման և ինտերնետից օգտվողներին դեպի կայք ներգրավելու նպատակով։ .
  • Գովազդ սոցիալական ցանցերում՝ առցանց գովազդի տեսակներից է, որն իրականացվում է սոցիալական ցանցերում, առցանց համայնքներում և ֆորումներում։
  • Տեսագովազդ՝ ոչ ստանդարտ գովազդի նորագույն և ամենահայտնի տեսակներից է Արևմուտքում, որտեղ գովազդային հաղորդագրությունը հիմնականում տեսանյութն է։

Հաճախ խթանման տարբեր տեսակներ հատվում են և, միավորվելով ընթանում են նոր ուղղություններով։ Դրանցից կարելի է նշել SEM-ը[2] կամ բարդ առաջխաղացումը որոնման համակարգերում, որը ներառում է կայքի արտաքին և ներքին օպտիմիզացում, կոնտեքստային գովազդ և վեբ կայքի մշակում։ SEO-ն կարող է ներառել նաև PR-ի որոշ տարրեր, օրինակ, գովազդվող կայքի հղումներով հոդվածներ տեղադրել։ Ըստ Սեթ Գոդինի տեսագովազդը հաճախ օգտագործվում է որպես վիրուսային մարքեթինգի միջոց[3]։ Մինչդեռ դա թիրախային լսարանի առավելագույն քանակ ներգրավելու ոչ ստանդարտ և արդյունավետ գովազդային մեթոդներից է։

Բջջային մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային մարքեթինգը[2] էլեկտրոնային մարքեթինգի տեսակներից է։ Այն իրականացվում է բջջային սարքերի միջոցով (բջջային հեռախոս և բջջային կապ)։ Բջջային մարքեթւնգը ներառում է sms-հաղորդագրություն, sms-ակցիաներ, բջջային կտրոններ և այլ լուծումներ, որոնք հիմնված են ոչ ձայնային բջջային կապի ծառայությունների վրա[4]։

Հեռախոսային տեղեկատվական ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսային տեղեկատվական ծառայությունները հաճախ անվանում են նաև էլեկտրոնային մարքեթինգ, քանի որ նման ծառայությունների գործարկումը սերտորեն կապված է անհատական համակարգչի հետ։ Ներկայումս ցանկացած քաղաքում կան տարբեր տեղեկատու ծառայություններ, որոնք մասնագիտացած են իրենց հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման գործում։ Այս ծառայությունները հասանելի են բոլորին, տեղեկատվություն են պարունակում տարածաշրջանի ապրանքների և ծառայությունների, տեղանքի, քաղաքի դեղատներում դեղերի առկայության, եղանակի, տոմսերի առկայության, գալիք իրադարձությունների և այլնի մասին։

Ծրագրային ապահովում և ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրեր և սարքեր քանակական և որակական ցուցանիշների համար։ Մարքեթոլոգներն այն կիրառում են շուկայի վերլուծության, կանխատեսումների և որոշումներ կայացնելու համար։

  • Վաճառք իրականացնող ծրագրային ապահովում
  • Այցելուների հաշվիչ
  • CRM/ERP համակարգեր
  • IP հեռախոսակապ
  • Ոչ կոնտակտային քարտեր
  • Շտրիխ կոդերի սկաներներ

և այլն։ Mordor Intelligence-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարքեթինգի (շուկայավարման) ավտոմատացման ծրագրային ապահովման շուկան դեռևս 2019 թվականին կազմում էր 6 միլիարդ դոլար, և կանխատեսում է, որ մինչև 2025 թվականը այն կկազմի մինչև 17 միլիարդ դոլար[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Идеальная стратегия контент маркетинга» (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 https://www.answers.com/redirectSearch?query=mobile-marketing&filter=all
  3. http://en.wikipedia.org/wiki/Search_engine_marketing Wikipedia, Serch Engine Marketing
  4. «Сет Годин. Идея-вирус? Эпидемия!». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  5. https://www.trud.ru/article/29-06-2021/1404640_robotizatsija_kak_trend.html