Էլեկտրաօպտիկա
Արտաքին տեսք
Էլեկտրաօպտիկա, ֆիզիկայի բաժին, ուսումնասիրում է էլեկտրական դաշտի ազդեցությունը նյութի օպտիկական հատկությունների վրա։
Էլեկտրաօպտիկայի հիմնական երևույթներն են.
- Շտարկի երևույթը՝ ուժեղ էլեկտրական դաշտում գտնվող նյութի առաքած սպեկտրային գծերի տրոհումը,
- Քերի երևույթը լուսային ճառագայթի երկբեկումը ճառագայթի ուղղությանն ուղղահայաց էլեկտրական դաշտում տեղադրված նյութում,
- Էլեկտրաօպտիկական երևույթները կոլոիդներում՝ օպտիկական անիզոտրոպության առաջացումը էլեկտրական դաշտում գտնվող կոլոիդ լուծույթներում։ Օպտիկական անիզոտրոպության բնույթը պայմանավորված է ճառագայթների երկբեկման, դիքրոիզմի, լույսի անիզոտրոպ ցրման (անիզոտրոպության ամենացայտուն դրսևորումը) երևույթներով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волькенштейн, M. B., Молекулярная оптика. — М.‒Л., 1951.
- Поль Р. В., Оптика и атомная физика, пер. с нем., M., 1966.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 26)։ |
|