Jump to content

Էլեկտրական կայունարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրական կայունարարներ

Էլեկտրական կայունարար, ստաբիլիզատոր (լատին․՝ stabilis - կայուն, հաստատուն), էլեկտրական էներգիայի ընդունիչի մուտքում լարման արժեքը (լարման կայունարար) կամ էլեկտրական շղթայում հոսանքի ուժը (հոսանքի կայանարար) ավտոմատորեն հաստատուն պահող սարք՝ անկախ սնող ցանցում լարման տատանումներից և բեռնվածքի մեծությունից։

Կայունարարի արդյունավետությունը բնութագրվում է կայունացման գործակցով, իդեալական կայունացման դեպքում այն ձգտում է զրոյի։ Փոփոխական լարման կայունացման համար օգտագործվում են ֆեռոմագնիսական կայունարարներ, որոնցում լարման փոփոխությունը հավասարակշռվում է մագնիսական հագեցմամբ ֆեռոմագնիսական միջուկ ունեցող տրանսֆորմատորով, ինչպես նաև տիրիստորային կայունարարներ, որոնցում կարգավորող տարրերը կառավարվող վենետիղներն են ՝ տիրիստորները։

Հաստատուն հոսանքի (լարման) կայունարարները հիմնականում բաժանվում են 2 խմբի։

Պարամետրական կայունարարում կայունացումն իրագործվում է ոչ գծային տարրի (օրինակ, կտրուկ արտահայտված հագեցման հոսանքով դիոդ), ոչ գծային դիմադրության (բարետտեր) կամ փոքր թեքության անոդային բնութագծով պենտոդի կիրառմամբ։ Տվյալ տարրը հաջորդաբար միացնելով RF բեռին և ընտրելով սնման լարումն այնպես, որ աշխատանքային կետը գտնվի կայունացման տիրույթի մեջտեղում, կարելի է հոսանքը կայունաց նել։ Լարման կայունացման համար նույն ձևով կարելի է կիրառել կիսահաղորդչային դիոդ՝ ստաբիլիտրոն, որը փոքր չափերի, մեծ հզորությունների և կայունացվող լարման լայն տիրույթի (3, 5-180 վ) շնորհիվ ավելի մեծ կիրառություն է գտել, քան գազապարպումային ստաբիլիտրոնը։

Ավելի մեծ կարգի ճշտության կայունացում է ստացվում բացասական հետադարձ կապով կայունարարներում, որոնցում ելքի լարման փոփոխությունն ուժեղացվում է հաստատուն լարման ուժեղացուցիչով և հակառակ փուլով տրվում տվյալ փոփոխությունը շտկող կառավարող տարրին։ Այդպիսի կայունարարներում սնման լարման արժեքի ±10% տատանումների դեպքում փաիոխությունը կազմում է ընդամենը 0, 001%։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вересов Г.П. Электропитание бытовой радиоэлектронной аппаратуры. — М.։ Радио и связь, 1983. — 128 с.
  • В.В. Китаев и др Электропитание устройств связи. — М.։ Связь, 1975. — 328 с. — 24 000 экз.
  • Костиков В.Г. Парфенов Е.М. Шахнов В.А. Источники электропитания электронных средств. Схемотехника и конструирование։ Учебник для ВУЗов. — 2. — М.։ Горячая линия — Телеком, 2001. — 344 с. — 3000 экз. — ISBN 5-93517-052-3
  • Штильман В. И. Микроэлектронные стабилизаторы напряжения. — Киев։ Технiка, 1976.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 223