Էլբրուս Մալումյան
Էլբրուս Մալումյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1940 (80 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովկա, Մառնեուլի շրջան, Վրաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1960) |
Մասնագիտություն | նկարիչ |
Էլբրուս Հայրապետի Մալումյան (նոյեմբերի 1, 1940, Կիրովկա, Մառնեուլի շրջան, Վրաստան), հայ նկարիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլբրուս Մալումյանը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 1-ին Կիրովկա (Վրաստանի Մառնեուլի շրջան) գյուղում: 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1970 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարդյունաբերական բարձրագույն ուսումնարանը: Աշխատում է հիմնականում գունավոր քարերի, մետաղների վրա: Ստեղծել է նուրբ, արդիական հնչողությամբ դիմաքանդակներ («Գեներալ Պասկևիչ», 1978, ծովախեցի, Ժամանակակից արվեստի թանգարան, «Վարդան Մամիկոնյան», 1979, խեցի, արծաթ, «Կոմիտաս», 1980-1981 թվականներ, ծեցի, արծաթ, երեքն էլ գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, «Վազգեն Ա կաթողիկոս», 1987 (Մեծ Բրիտանիայում բազմացվել է ոսկեդրամների տեսքով)), վզնոցներ («Անահիտ», 1978, փղոսկր, արծաթ, «Ռոմեո և Ջուլիետ», բյուրեղ, արծաթ, «Մայրություն», բյուրեղ, արծաթ, երկուսն էլ՝ 1983), կոմպոզիցիոն քամեոններ (վերնաքանդակ, «Ադամ և Եվա», արծաթ, խեցի, 1989, և այլն),ինտալիոններ (փորաքանդակ, «Տորք Անգեղ», 1987, ապակի, մետաղ, հղկած քար), մանրաքանդակներ («Քրիստոս», 1990, փղոսկր, արծաթ, սև փայտ), կրծքազարդեր և այլն[1]:
Գործերից պահվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգային, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում[2][3][4][5] և այլն[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 19:
- ↑ «Աղաման»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2019-04-03 (չաշխատող հղում)
- ↑ «Խնոցի»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-15-ին։ Վերցված է 2019-04-03
- ↑ «Բադյա»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2019-04-03 (չաշխատող հղում)
- ↑ «Քթոց»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-24-ին։ Վերցված է 2019-04-03